Կետա[1][2] (անգլ.՝ Keta), քաղաք Գանայում։ Գտնվում է նույնանուն ծովալճակի և Գվինեական ծոցի ափի միջև գտնվող նեղ շերտի վրա, Վոլտա գետի ակունքից և Ադա քաղաքից արևելք և Տոգոյի մայրաքաղաք Լոմեից հարավ-արևմուտք[3]։ Վոլտայում գտնվող նույնանուն մունիցիպալիտետային շրջանի վարչական կենտրոնն է։ Գեղարվեստական արհեստների (կտորների, կերամիկայի և ոսկերչական իրերի արտադրության) կենտրոն է[4]։

Կետա
Տեսակքաղաք և բնակավայր
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Գանա
ՎարչատարածքKeta Municipal District?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Fort Prinzenstein ամրոցը Կետայում

Տարածաշրջանը բնակեցված է էվե ազգի անլո ենթախմբով, որոնք 17-րդ դարում գաղթել են Բենինի Կետու քաղաքի տարածաշրջանից։ Կետան 14-րդ դարում եղել է կարևոր առևտրային կետ։

1734 թվականին հոլանդացիները Կետայում կառուցել են Սինբելենբյուրգ (Fort Singelenburgh) ամրոցը[5][6]։

Անլոները տիրապետում էին Վոլտա գետի մենաշնորհին, նրանք հարկեր էին վերցնում գետի երկայնքով ապրանքներ փոխադրելու համար, և եթե վաճառականները հրաժարվում էին վճարել, նրանք պարզապես առգրավում էին ողջ ապրանքը, իսկ վաճառականներին՝ ձերբակալվում։ 1784 թվականին նրանք այդպես են վարվել դանիացի վաճառականի հետ և այդպիսով դանիացիներին պատրվակ են տվել անլոների դեմ պատերազմ սկսելու։ Դանիացիներին հաջողվել է մեծ բանակ հավաքել, որտեղ իրենց զինվորներին են ուղարկել անլոյի թշնամիները՝ գայերը, ադաները, կրոնբոները, ակվապիմները, կպեմեները և անլոներին մի քանի անգամ պարտություն են մատնել։ Արդյունքում, անլոները ստիպված է եղել համաձայնել Վոլտա գետով նավարկության ազատությանը, Կետայում դանիական ամրոցի կառուցմանը, դանիացիներին անլոների երկրում առևտրի բացառիկ իրավունք տալուն, ինչպես նաև հրաժարվել են պատերազմներ վարել իրենց հարևանների դեմ[7]։

1784 թվականին դանիացիները Կետայում կառուցել են Պրինսենստեն ամրոցը՝ Գանայի ափին գտնվող եվերպական ամրոցների ցանցի ամենաարևելյանը[8][9]։ Ամրոցը մինչև 1803 թվականը եղել է ստրուկների տրանսատլանտյան առևտրի կենտրոն[10]։ 1850 թվականին ամրոցը դանիական Ոսկե Ափի մնացած մասի հետ վաճառվել է Մեծ Բրիտանիային։ Կետան դարձել է բրիտանական գաղութների մի մասը։ Ամրոցը օգտագործվել է որպես բանտ։

1979 թվականին Վոլտայի, Մեծ Ակրայի, Կենտրոնական և Արևմտյան շրջանների ամրոցներն ու ամրություններն ընդգրկվել են Գանայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Ծովի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև 1965 թվականին Ակոսոմբոյի ամբարտակի կառուցումը և Թեմա նավահանգստի ընդլայնումը հանգեցրել են այն բանին, որ ափամերձ էրոզիան ոչնչացրել է Կետա քաղաքի և Պրինսենստեն ամրոցի մի մասը[6]։ Պրինսենստեն ամրոցի պաշտպանությունը ուժեղացվել է ի հաշիվ 1991 թվականին ծովային պաշտպանական պարտի կառուցման, ջանքեր են գործադրվում մնացած մասերի կայունացման համար[11]։

Քաղաքը նկարագրված է աֆրոամերիկացի բանաստեղծուհի Մայա Անժելայի, որը չորս տարի ապրել է Գանայում, հինգերորդ ինքնակենսագրական «Աստծո բոլոր զավակներին պահանջվում են քայլարշավային կոշիկներ» (All God ' s Children Need Traveling Shoes, 1986) գրքում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кета // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — 459 с
  2. Лист карты B-31-В.
  3. Лист карты B-31-А.
  4. Гана / Виноградова Н. В., Ермоленко А. С. и др. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 366-373. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  5. Kwasi Addo Appeaning Ghana’s coastline, swallowed by the sea(անգլ.) // The UNESCO Courier. — 2021. — № 1.
  6. 6,0 6,1 Квази Аддо Аппининг Гана: побережье уходит под воду = Ghana’s coastline, swallowed by the sea // Курьер ЮНЕСКО. — 2021. — № 1.
  7. Бабаян, Г. Г. История Того в новейшее время / АН СССР, Ин-т Африки. — М.: Наука, 1990. — С. 57. — 318 с. — (История стран Африки). — ISBN 5-02-017011-9
  8. «Ашанти». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. С. Ю. Абрамова, С. В. Мазов, М. Ю. Френкель История Ганы в новое и новейшее врем / ; Отв. ред. Ю. В. Луконин, М. Ю. Френкель; Институт Африки АН СССР. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1985. — С. 22. — 304 с. — (История стран Африки).
  10. Абрамова, Светлана Юрьевна История работорговли на Верхне-Гвинейском побережье : (Вторая половина XV - начало XIX в.) / АН СССР. Ин-т Африки. — М.: Наука, 1966. — С. 82. — 194 с.
  11. «Forts and Castles, Volta, Greater Accra, Central and Western Regions». UNESCO World Heritage Centre (անգլերեն). United Nations. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  12. Анджелу, Майя // Энциклопедия «Кругосвет».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա (Գանա)» հոդվածին։