Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեռլիճ (այլ կիրառումներ)

Կեռլիճ, փոքրիկ լիճ Հայկական լեռնաշխարհի Բյուրակն (Բինգյոլ) բարձրավանդակում, Հավատամք լեռան լանջին, 3600 մ բարձրության վրա։ Անունն ստացել է կեռ (աղեղնաձև է) լինելու պատճառով։ Ջուրը սառնորակ է, խորությունը հասնում է 70 մետրի։ Լճում աճում է տառեխ ձուկը։

Կեռլիճ
Տեղագրություն Հայկական լեռնաշխարհի Բյուրակն (Բինգյոլ) բարձրավանդակ, Հավատամք լեռան լանջին, 3600 մ բարձրության վրա
Ամենամեծ խորությունը 70 մ

Այս լճի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ ու ժողովրդական զրույցներ։ Տեղի հայ բնակիչները համոզված էին, թե Կեռլիճի ջրերը ստորերկրյա անցուղիով հոսում են դեպի Վանա լիճը, այնտեղ հասցնելով նաև տառեխ ձուկը։

Ըստ ավանդության Հայկ Նահապետը այս լճին է պահ տվել իր լայնալիճ աղեղը, որով սպանել է բռնակալ Բելին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 385