«Հավատամք», ազգային, հոգևոր, մշակութային ամսաթերթ։ Սանկտ Պետերբուրգի Հայ եկեղեցական համայնքի հրատարակություն։ Առաջին հայերեն թերթն է Ռուսաստանի Դաշնությունում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Հավատամք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և ռուսերեն
Հիմնադրվել է1993
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1993 թվականից՝ հայերեն, ռուսերեն։ Խմբագիր՝ Արմեն Մերուժանյան։

Լուսաբանում է տեղի և Ռուսաստանի մյուս հայկական համայնքների կյանքը, անդրադառնում է հայ եկեղեցական և ժողովրդական տոներին, մշակութային ժառանգությանը, ականավոր հայերին, տպագրում է կրոնական ուսուցողական թեմաներով նյութեր և այլն։ Հետևում է Հայաստանում, Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հայ-ռուսական հարաբերություններին։

Լույս է ընծայում «Հավատամք թերթի գրություն» գրական շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։