Կեչուա լեզուներ
(Վերահղված է Կեչուա (լեզու)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչուա (այլ կիրառումներ)
Կեչուա լեզուն (qhichwa simi, qichwa shimi, runasimi), Հարավային Ամերիկայի (Պերու, Էկվադոր, Բոլիվիա, մասամբ՝ Չիլի, Արգենտինա), հնդկացիական խոշորագույն կեչուա ժողովրդի լեզու: Պահպանված է հնագույն հիշատակարանների՝ հանգուցագրերի ձևով (կիպու գիր): Բաժանվում է բազմաթիվ բարբառների, որոնք հաճախ առանձին լեզուներ են համարվում: Բարբառներից մեկը գրավոր է, գիրը՝ լատինական այբուբենի հիման վրա[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստայան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե., 1975, էջ 150: