Կենտատերև
Կենտատերև | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Rutoideae |
Ցեղ | Կենտատերև (Haplophyllum) A.Juss., 1825 |
Կենտատերև (լատին․՝ Haplophyllum), պարզատերև, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Haplophyllum_tuberculatum_2383547.jpg/220px-Haplophyllum_tuberculatum_2383547.jpg)
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը ճյուղավորվող է, բարձրանում է՝ 20-60 սմ, գորշականաչավուն։ Տերևներն ամբողջական են, երկարավուն կամ կլոր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, խիտ, ծաղիկը՝ դեղին, բաց դեղնավուն։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը տուփիկ է։
ՀՀ-ում
խմբագրել- Կենտատերև հայկական (H. armenum),
- Կենտատերև թավոտ (H. villosum),
- Կենտատերև բարակ (H. tenue) և այլն։
Տարածում
խմբագրելՏարածված է Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և այլ մարզերում, Երևանի մերձակայքում։ Աճում է չոր, առավելապես ավազոտ թեքություններում։
Նշանակություն
խմբագրելԴեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտատերև» հոդվածին։ |