«Կենսուրախ ընկերություն» (անգլ.՝ Cheers, other names), ամերիկյան կատակերգական սերիալ, որը ցուցադվել է NBC հեռուստաալիքով` 1982-1993-ական թվականներին։ Այդ ընթացքում նկարահանվել է 275 դրվագ։

Կենսուրախ ընկերություն
անգլ.՝ Cheers
Երկիր ԱՄՆ
Ժանրհեռուստակատակերգություն
Լեզուանգլերեն
ԴերակատարներԹեդ Դենսոն, Շելի Լոնգ, Նիկոլաս Կոլասանտո, Ռեա Փերլման, Ջորջ Վենդթ, Ջոն Ռացենբերգեր, Վուդի Հարելսոն, Քելսի Գրամեր, Քիրսթի Էլլի և Բիբի Նոյվիրթ
ԵրաժշտությունՔրեյգ Սաֆան
ԿինոընկերությունCharles/Burrows/Charles Productions և Paramount Television Studios
Տևողություն24 րոպե
ՀաջորդՖրեյզեր
Պաշտոնական կայքէջ
 Cheers (television series) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Շոուի հիմնական գործողությունները տեղի են ունենում Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի «Cheers» բարում, որտեղ տեղի բնակիչների մի խումբ է հանդիպում, խմելու, լիցքաթափվելու, շփվելու և ուրախանալու համար[1]։

Պրեմիերան կայացել է 1982 թվականի սեպտեմբերի 30-ին, և գրեթե փակվել է, երբ վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 77-ից 74-րդ տեղը։ Ի վերջո, NBC- ի ղեկավարությունը որոշել է սերիալին գոյություն ունենալու հնարավորություն տալ, և հետագայում սերիալը դարձել է հեռուստատեսության պատմության ամենահաջողակ սիթքոմներից մեկը։ Չորրորդից մինչև շոուի եզրափակիչ` տասնմեկերորդ եթերաշրջանը այն գտնվել է ԱՄՆ-ի ամենահայտնի շոուների թոփ 10-ում, իսկ 1990-1991 թվականների եթերաշրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[1][2][2]։

Իր ողջ պատմության ընթացքում Cheers-ը թողարկվել է «Must See TV» ապրանքանիշի անվան տակ, հինգշաբթի երեկոյան։ 1993 թվականին սերիալի եզրփակիչ դրվագը դիտել է ավելի քան 84 միլիոն հեռուստադիտող, ինչը հեռուստատեսության պատմության մեջ սերիալի երկրորդ ամենադիտված եզրափակիչն է։ Նկարահանված բոլոր 275 դրվագները մեծ հաջողություն են գտել ամբողջ աշխարհում, իսկ սերիալը պատմության մեջ է մտել նվաճելով 28 «Էմմի» մրցանակ, այդ թվում 4 մրցանակ` «Լավագույն կատակերգական սերիալ» կատեգորիայում, և այդ ժամանակ ռեկորդային 117 անվանակարգեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bjorklund, Dennis A. Toasting Cheers: An Episode Guide to the 1982–1993 Comedy Series, with cast biographies and character profiles. — McFarland & Company, Inc., Jefferson, North Carolina, 1997. — ISBN 978-0899509624(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «TV Ratings: 1990–1991». ClassicTVHits.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսուրախ ընկերություն» հոդվածին։