Կենուլ Բիսոն Սարո Վիվա (անգլ.՝ Kenule "Ken" Beeson Saro-Wiwa, հոկտեմբերի 10, 1941(1941-10-10)[1][2][3][…], Bori, Նիգերիայի պրոտեկտորատ - նոյեմբերի 10, 1995(1995-11-10)[1][4][2][…], Պորտ Հարկորտ, Նիգերիա[4]), նիգերիացի գրող և հասարակական գործիչ։ Անդրազգային կորպորացիաներին և նիգերիական կառավարությանն ուղղված ոչ բռնի դիմադրության շարժման հիմնադիրն է, որը պայքարում էր զինված բռնապետության դեմ։

Կենուլ Բիսոն Սարո Վիվա
անգլ.՝ Ken Saro-Wiwa
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1941(1941-10-10)[1][2][3][…]
ԾննդավայրBori, Նիգերիայի պրոտեկտորատ
Մահացել էնոյեմբերի 10, 1995(1995-11-10)[1][4][2][…] (54 տարեկան)
Մահվան վայրՊորտ Հարկորտ, Նիգերիա[4]
ԳերեզմանPort Harcourt Cemetery
Քաղաքացիություն Նիգերիա
Մայրենի լեզուKhana?[5]
ԿրթությունԻբադանի համալսարան և Government College Umuahia?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, սցենարիստ, ակտիվիստ, բնապահպան և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրԼագոսի համալսարան
Ծնողներհայր՝ Jim Wiwa?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMovement for the Survival of the Ogoni People?
ԵրեխաներKen Wiwa?, Noo Saro-Wiwa? և Zina Saro-Wiwa?
 Ken Saro-Wiwa Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Ծնվել է Դելտայում (Նիգերիա), օգոնիի ցեղապետի ընտանիքում։ Կենի քույրը եղել է երկրում հայտնի բժիշկ և իրավապաշտպան։ Սովորել է Նիգերիայի հնագույն Իբադանյան համալսարանում։ Դասավանդել է, աշխատել Բոնի քաղաքի վարչությունում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է դաշնային կառավարությանը։ Պատերազմական և հետպատերազմական ժամանակների հետ է կապված գրականությունում և հեռուստատեսությունում նրա աշխատանքի սկիզբը։

Որոշ ժամանակ Սարո Վիվան զբաղեցրել է շրջանի լիազորի պաշտոնն` ըստ իր մասնագիտության, բայց արդեն այդ ժամանակ նրան հուզում էր օգոնիի ծանր վիճակը և ամենակարող արտասահմանյան նավթարդյունաբերող ընկերությունները։ Այդ ոլորտում բախում է առաջացել ղեկավարության հետ, որն էլ հանգեցրել է պաշտոնաթողության։

Բնության և փոքր ազգերի ոչնչացման դեմ ոչ բռնի դիմադրության քարոզչության հիմնական ընթացքը համընկել է գեներալ Իբրահիմ Բաբանգիդայի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Սարո Վիվան ստեղծել է MOSOP (Օգոնի ցեղի ապրելու շարժումը) զանգվածային կազմակերպությունը։ 1992 թվականին Բաբանգիդան կորցրել է իր հզորությունը, և գրողը ընտրությունների խափանմանը նախապատրաստվելու համար անօրինական կերպով ձերբակալվում է։

Արշավն ակտիվ գործունեություն է ունեցել նաև Սանի Աբաչի իշխանության ժամանակ, ինչն էլ հանգեցրել է կառավարության ատելությանը։ Ինչպես կանխատեսում էին «կանաչները», Աբաչը գործում էր Royal Dutch Shell ընկերության համաձայնությամբ։ Սկսվում են օգոնիների ջարդերը։

Սպանվել են 4 ցեղապետներ, որոնք աջակցում էին Աբաչին, ըստ մի տարբերակի դա պրովոկացիա էր` ընդդեմ MOSOP-ի, իսկ ըստ մյուս տարբերակի` օգոնիների մի մասը գոհ չէր քաղաքացիական անհնազանդության արդյունքներից, որը քարոզում էր Սարո Վիվան և որոշում է անցնել դիմադրության բռնի ձևին։

Այսպես թե այնպես, Սարո Վիվան և 8 մարդ ձերբակալվում են` մեղադրվելով որպես մասնակից 4 ցեղապետերի սպանության համար և դատապարտվում են կախաղանի։ Դատը անց է կացվում բազմաթիվ խախտումներով։ Սարո Վիվիի ազատության համար ելույթ են ունեցել ԱՄՆ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Ազգերի համագործակցությունը, Amnesty International-ը։

1995 թվականի նոյեմբերին դատավճիռը իրագործվում է։ Դրան հաջորդել է Նիգերիայի անդամակցության դադարեցումը Համագործակցությանը, բազմաթիվ սանկցիաներ։ 2006 թվականին Լոնդոնում բացվել է Սարո Վիվանի հուշարձանը։

2017 թվականին նրա պատվին է անվանվել Zasphinctus sarowiwai մրջյունը[6]։

Գրողի հարազատները երկար ժամանակ դատի էին տալիս Shell-ին` նրա մահվան համար, 2009 թվականին ընկերությունը համաձայնում է վճարել ավելի քան 15 միլիոն դոլոր փոխհատուցում։

Սարո Վիվիի որդին` Կեն Վիվին, հայտնի լրագրող է և նախագահներ Օլուսեգուն Օբասանջոի և Ումար Յար-Ադուայի խորհրդականը։

Ստեղծագործություն խմբագրել

  • Sozaboy: A Novel in Rotten English
  • On a Darkling Plain
  • The Singing Anthill
  • A Month and a Day: A Detention Diary
  • Mr B
  • Basi and Company
  • Prisoners of Jebs
  • Nigeria: The Brink of Disaster
  • Genocide in Nigeria

Մրցանակներ և պաշտոններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Nigeria's Military Leaders Hang Playwright and 8 Other ActivistsAP, 1995.
  5. Saro-Wiwa K. The Language of African Literature: A Writer's Testimony // Research in African LiteraturesIU Press, 1992. — Vol. 23, Iss. 1. — P. 153—157. — ISSN 0034-5210; 1527-2044
  6. Francisco Hita Garcia, Georg Fischer, Cong Liu, Tracy L. Audisio, Evan P. Economo. Next-generation morphological character discovery and evaluation: an X-ray micro-CT enhanced revision of the ant genus Zasphinctus Wheeler (Hymenoptera, Formicidae, Dorylinae) in the Afrotropics.(անգլ.) // ZooKeys : Журнал. — Sofia: Pensoft Publishers, 2017. — Vol. 693. — P. 33—93. — ISSN 1313-2970.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենուլ Բիսոն Սարո Վիվա» հոդվածին։