Կեղևակերներ
Կեղևակերներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Scolytinae Latreille, 1804 | ||||||||
Ցեղ | ||||||||
| ||||||||
|
Կեղևակերներ (լատին․՝ Ipidae կամ լատին․՝ Scolytidae), բզեզների ընտանիք։
Բնութագիր Խմբագրել
Մարմինը գլանաձև է, գորշ կամ սև գույնի։ Երկարությունը՝ 0,8-12 մմ։ Բեղիկները ծնկաձև են, գուրզավոր, թաթիկները՝ քառահատված։ Ոտքերը փորող են։ Թրթուրը սպիտակ է, առանց ոտքերի։ Հայաստանում կա 59 տեսակ։
Տարածում Խմբագրել
Ապրում են կեղևի տակ, հազվադեպ՝ կեղևում, բնափայտում, արմատներում, խոտաբույսերի ցողուններում, արևադարձային առանձին տեսակները՝ պտուղներում ու սերմերում։ Մեծ վնաս են հասցնում անտառներին, այգիներին, պուրակներին, պտղատու ծառատեսակներից՝ խնձորենուն, փշատենուն։ Ձվադրման համար կեղևի վրա անցքեր են բացում, անցնում «ամուսնական խցիկ», որտեղ և արուն բեղմնավորում է մեկ կամ մի քանի էգերի։ Ձմեռում են բզեզը և թրթուրը։ Կեղևակերներով բնակեցված ծառերն արագ չորանում են։ Կեղևակերները միաժամանակ ծառերի հիվանդություններ տարածողներ են։
Կեղևակերների ցանկ Խմբագրել
- Scolytini Latreille, 1804
- Amphiscolytini Mandelshtam & Beaver, 2003
- Bothrosternini Blandford, 1896
- Cactopinini Chamberlin, 1939
- Carphodicticini Wood, 1971
- Coptonotini Chapuis, 1869
- Corthylini LeConte, 1876
- Cryphalini Lindemann, 1877
- Crypturgini LeConte, 1876
- Cylindrobrotini Kirejtshuk Azar Beaver Mandelshtam & Nel, 2009
- Diamerini Hagedorn, 1909
- Dryocoetini Lindemann, 1877
- Hexacolini Eichhoff, 1878
- Hylastini LeConte, 1876
- Hylesinini Erichson, 1836
- Hylurgini Gistel, 1848
- Hyorrhynchini Hopkins, 1915
- Hypoborini Nuesslin, 1911
- Ipini Bedel, 1888
- Micracidini LeConte, 1876
- Phloeosinini Nuesslin, 1912
- Phloeotribini Chapuis, 1869
- Phrixosomatini Wood, 1978
- Polygraphini Chapuis, 1869
- Premnobiini Browne, 1962
- Scolytoplatypodini Blandford, 1893
- Xyleborini LeConte, 1876
- Xyloctonini Eichhoff, 1878
- Xyloterini LeConte, 1876[1]
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Alonso-Zarazaga, M.A.; Lyal, C.H.C. A catalogue of family and genus group names in Scolytinae and Platypodinae with nomenclatural remarks (Coleoptera: Curculionidae)(անգլ.) // Zootaxa. — 2009. — В. 2258. — С. 1–134. — ISSN 1175-5326.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 358)։ |