Կեղտոտ օրագրեր
«Կեղտոտ օրագրեր» (անգլ.՝ Dirty Diaries), շվեդական պոռնոգրաֆիկ ֆիլմ, որը նկարահանել է շվեդ ֆեմինիստուհի Միա Էնգբերգը 2009 թվականին՝ Շվեդական կինոյի ինստիտուտի կողմից հատկացված միջոցներով[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 9-ի գիշերը՝ Ստոկհոլմում։ Պրեմիերան լայն ռեզոնանս առաջացրեց հասարակության շրջանում. հատկապես քննարկվում էր այն փաստը, որ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ ֆիլմը նկարահանվել էր հարկ վճարողների գումարներով։
Կեղտոտ օրագրեր շվեդ.՝ Dirty Diaries | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | պոռնոգրաֆիկ ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2009 և սեպտեմբերի 5, 2009 |
Լեզու | շվեդերեն |
Ռեժիսոր | Էսթեր Մարտին Բերգսմարկ[1] |
Պրոդյուսեր | Միա Էնգբերգ |
Երաժշտություն | Կարին Անդերսոն |
Բյուջե | 500 000 kr |
Dirty Diaries Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՖիլմի նկարահանման գաղափարը Էնգբերգի մոտ առաջացել է Ստոկհոլմի կինոփառատոնից հետո, որտեղ ցուցադրվել էր նրա «Come Together» կարճամետրաժ ֆիլմը, որում աղջիկները զբաղվում են ձեռնաշարժությամբ՝ նկարահանվելով իրենց բջջային հեռախոսներով։ Ֆիլմից հետո բավականին մեծ թվով բացասական մեկնաբանություններ ստացվեցին, հիմնականում այն տղամարդկանց կողմից, ովքեր դժգոհում էին, որ ֆիլմում կանայք հրապուրիչ չեն։ Էնգբերգը անարդար համարեց այն փաստը, որ պոռնոֆիլմում կանայք պետք է հրապուրիչ լինեն տղամարդկանց լսարանի համար[3]։ Նա որոշեց խախտել հաստատված ավանդույթը և փորձեց սեքսուալությունը իր ֆիլմում ցուցադրել կանանց տեսանկյունից։
Ինքը՝ Էնգբերգը, այսպես է նկարագրել իր գրգռիչ դրդապատճառները.
Ավելի վաղ Էնգբերգն արդեն փորձ էր ունեցել պոռնոգրական ֆիլմեր նկարահանելու հարցում։ Նա «Selma & Sofie» և «Whore & Lesbian» ֆիլմերի հեղինակ է, որոնք որոշակի ժողովրդականություն էին վայելում[4]։ Այս հաջողությունների հիման վրա Շվեդական կինոյի ինստիտուտը նախնական սուբսիդիա տրամադրեց 350000 սեկի չափով, որն այնուհետև լրացվեց 150000 սեկով։
Սյուժե
խմբագրելՖիլմը բաղկացած է տարբեր տևողություններով և սյուժեներով տասներկու կարճամետրաժ ֆիլմերից։
- «Skin»
- «Fruitcake»
- «Night Time»
- «Dildoman»
- «Body Contact»
- «Red Like Cherry»
- «On Your Back Woman!»
- «Phone Fuck»
- «Brown Cock»
- «Flasher Girl on tour»
- «Authority»
- «For the Liberation of Men»
Արձագանքներ
խմբագրելՓաստը, որ ֆիլմը նկարահանվել է Շվեդական կինոֆիլմերի ինստիտուտի միջոցներով, որն իր հերթին ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից, հակասություններ առաջացրեց Շվեդիայում։ Ոմանց կողմից հարկային միջոցների օգտագործումը պոռնոգրաֆիկ ֆիլմերի նկարահանումները ֆինանսավորելու համար դիտվում էր որպես վիրավորանք։ Ի պաշտպանություն ֆիլմի՝ կարծիք հայտնվեց, որ նպատակները, որոնց համար նկարահանվել է ֆիլմը, արմատապես տարբերվում են այն նպատակներից, որոնց համար սովորաբար նկարահանվում է պոռնոգրաֆիան։ «Կեղտոտ օրագրերը» քննադատել են նաև ֆեմինիստները, ովքեր սկզբունքորեն դեմ են պոռնոգրաֆիային։ Նրանք հայտարարեցին, որ ֆեմինիստական պոռնոգրաֆիան օքսիմորոն է։ Ինքը՝ Էնգբերգը, իր հասցեին արված քննադատությանը այսպես պատասխանեց.
Մենք նկարահանեցինք բարձրորակ գեղարվեստական կինոնկար՝ 70 րոպե տևողությամբ ընդամենը 50 հազար եվրոյով։ Կառավարական միջոցների ներդրման ավելի հարմար տարբերակ դժվար էր գտնել։ - Միա Էնգբերգ
|
Բացի այդ, նա հայտարարել էր.
Կարծում եմ, որ ապագան այս ժանրի մեջ է։ Այժմ ամենատարածվածները այն պոռնոգրաֆիկ ֆիլմերն են, որոնք նկարահանվել են տան պայմաններում, սովորական մարդկանց կողմից - Միա Էնգբերգ
|
:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt1686029/
- ↑ SWPeople.com Արխիվացված 2009-10-23 Wayback Machine — Dirty Diaries — порнофильм, снятый феминисткой на деньги налогоплательщиков
- ↑ Oscarsson, Mattias Sydsvenska Dagbladet, "Porr mot erotikens klichéer Արխիվացված Սեպտեմբեր 19, 2009 Wayback Machine". August 17, 2009. Retrieved 23 September 2009.
- ↑ Roger, Susanne, Filmnyheterna, "Pornografi ur feministisk synvinkel Արխիվացված Սեպտեմբեր 16, 2009 Wayback Machine". September 3, 2009. Retrieved 23 September 2009.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Dirty Diaries» (անգլերեն) — Официальный сайт фильма. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղտոտ օրագրեր» հոդվածին։ |