Կեղծ քաղաքակրթություն (երաժշտական ֆիլմ)

Կեղծ քաղաքակրթություն (երաժշտական ֆիլմ) (բուլղար․՝ Криворазбраната цивилизация / Krivorazbranata tsivilizatsiya), 1974 թվականին Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թողարկված երգիծական հեռուստատեսային երաժշտական ֆիլմ է, որը նկարահանվել է Հաչո Բոյաջիևի կողմից, դերասաններ Գեորգի Պարցալևի, Գեորգի Կալոյանչևի, Ռուժա Դելչևայի, Նիկոլա Անաստասովի, Լորա Կերանովայի և Զորկա Դիմիտրովի մասնակցությամբ: Աշխատանքը երաժշտական հարմարեցում է, որը հիմնված է բուլղարական դրամատուրգ Դոբրի Վոյնիկովի 1871 թվականի դասական պիեսի վրա: Երաժշտության հեղինակը Դեչո Տարալեժկովն է:

Picto infobox cinema.png
Կեղծ քաղաքակրթություն
ԵրկիրԲուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրերաժշտական ֆիլմ
ՀիմքԿեղծ քաղաքակրթություն
Թվական1974
Լեզուբուլղարերեն
ՌեժիսորՀաչո Բոյաջիև
ԴերակատարներԳեորգի Պարցալև, Գեորգի Կալոյանչև և Ռուժա Դելչևա

Կեղծ քաղաքակրթություն հեռուստատեսային երաժշտական ֆիլմը թողարկվել է «Հեռուստատեսության թատրոն» կոչվող հաղորդման շրջանակներում, որը հայտնի ծրագիր է և իրականացվել է բուլղարական հեռուստատեսությունում 1970-ական և 1980-ական թվականների ընթացքում: Ժողովրդական վարվելաձևով երաժշտական ֆիլմը ժխտում է օտար ձևաչափիի վարքի և նմանակման «նորաձև» միտումները: Ճշգրտորեն ընտրված դերասանական կազմը, որում ընդգրկված են բուլղարական առաջատար երգիծական դերասաններից ոմանք, վառ բեմանկարչությունը, ինչպես նաև անմոռանալի երաժշտությունը, այդ ստեղծագործությունը վեր են ածել բուլղարական կատարողական արվեստի դասական օրինակի[1]:

ԴերերումԽմբագրել

  • Գեորգի Պարցալև՝ Հաջի Կոստա, ընտանիքի ղեկավարը,
  • Ռուժա Դելչևա՝ Զլատա, Հաջի Կոստայի կինը,
  • Զորկա Դիմիտրովա՝ Անկա, Հաջի Կոստայի և Զլատայի դուստրը,
  • Գեորգի Կալոյանչև՝ Մարգարիդի, Անկայի երկրպագուն, պճնամոլ, օտար ձևերի նմանակող,
  • Նիկոլա Անաստասով՝ Դիմիտրակի, Անկայի եղբայրը,
  • Լորա Կերանովա՝ Ստոյնա տատիկ, ամուսնության միջնորդ,
  • Մարիանա Ալամանչևա՝ Մարիյկա, Անկայի ընկերը,
  • Իլիյա Դոբրև՝ Միտյու, Անկային սիրահարված ամաչկոտ երիտասարդ,
  • Վասիլ Պոպով՝ Գեորգի, Միտյուի ընկերը,
  • Հինդո Կասիմով՝ Պենչո, Միտյուի ընկերը,
  • Կոստա Կարագեորգիև՝ Ռայչո, տան տկարամիտ սպասավորը,
  • Եվստատի Ստրատև՝ Մայստոր Ստանյու, Միտյուսի հայրը:

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • «Television theatre - The Phoney Civilization»։ Bulgarian National Television պաշտոնական վեբ կայք 

Արտաքին հղումներԽմբագրել