Արհեստական ոտքով արջը (ռուս.՝ Медведь — липовая нога), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվների։

Picto infobox cinema.png
Կեղծ ոտքով արջը
Կեղծ ոտքով արջը.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԳալինա Բարինովա
ՍցենարիստՎիկտոր Մերեժկո
ՀնչյունավորումՍտեպան Բուբնով, Անաստասիա Վերտինսկայա, Լև Դուրով և Անատոլի Պապանով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1984

ՍյուժեԽմբագրել

Արջը մտնում է մեղվանոց և, մեղուներից պաշտպանվելիս, թաթով ընկնում մեղվի տակառի մեջ։ Քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ անտառային կենդանիները չեն կարողանում օգնել նրան, ծուռթաթ գողը ստիպված էր օգնություն խնդրել մարդկանցից։ Գիշերն արջը գալիս է խրճիթի մոտ, որտեղ ապրում էին մեղվանոցի տերերը` կին ու ամուսին, և նայում է պատուհանից։ Տերերը վախենում են և կոտրում են դուռը` տեղաշարժելով տան բոլոր իրերը։ Լուսաբացին դուրս են գալիս տնից և տեսնում են, որ արջը քնած է բակում։ Նրանք սղոցում են փեթակի հատակը և ազատում են արջին։

ՀեղինակներԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Մերեժկո
  • Ռեժիսոր՝ Գալինա Բարինովա
  • Բեմադրող նկարիչներ՝ Գալինա Բարինովա, Ն․ Նիկոլաևա
  • Նկարիչներ՝ Ա․ Ատամանովա, Լ․ Բիրյուկովա, Վ․ Մակինա
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ՝ Անտոնինա Ալյոշինա, Յու․ Բատանին, Ա․ Դավիդով, Ս․ Դյոժկին, Գ․ Զոլոտովոսկայա, Դ․ Կուլիկով, Հովսեփ Կուրոյան, Ե․ Մալաշենկովա, Տ․ Պոմերանցևա
  • Կինոօպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Երաժշտական ձևավորումը՝ Դ․ Պոկրովսկի
  • Մոնտաժող՝ Ե․ Բելյավսկայա
  • Ռեժիսորի օգնական՝ Լ․ Մորոզովա
  • Խմբագիր՝ Ե․ Նիկիտկինա
  • Նկարահանող խմբի տնօրեն` Լ․ Բուտիրինա
  • Դերերը հնչյունավորել են՝ Ստեփան Բուբնով (Արջ), Անաստասիա Վերտինսկայա (Աղվես), Լև Դուրով (Նապաստակ), Անատոլի Պապանով (Գայլ)

Տեսահոլովակի թողարկումԽմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է «Միխալ Պոտապիչ» մուլտֆիլմերի հավաքածուում (Սոյուզմուլտֆիլմ, ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն) [1]։

ԱրձագանքներԽմբագրել

  Գալինա Բարինովայի ստեղծագործական գործունեության հիմնական թեման դարձել են երեխաների համար գրված ռուսական հեքիաթները կենդանիների մասին, որոնք թեթև լեզվով են, հումորով և հիշվող մեղեդիներով։ Հաջողվածների շարքում են «Ակնոցով ընձուղտը», «Սարսափելի պատմություն», «Խորամանկ ագռավը», «Արհետսական ոտքով արջը»։ Իր բոլոր ֆիլմերում Գալինա Բարինովան նաև բեմադրող նկարիչ է։
- Սերգեյ Կապկով[2]
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. DVD «Михал Потапыч»
  2. Сергей Капков Галина Баринова «КИНОПРОЦЕСС» №3/4 2003 г.

ԳրականությունԽմբագրել

  • «Медведь — липовая нога: сборник русских народных сказок.», изд. БАО, 2005 г.
  • «Сказки» авт. Алексей Толстой, изд. Литруб, 01 янв. 2000 г.

Արտաքին հղումներԽմբագրել