Կելլի Մարտին
Կելլի Մարտին (հոկտեմբերի 16, 1975[1], Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1993 թվականի «Էմմի» մրցանակի թեկնածու։
Կելլի Մարտին անգլ.՝ Kellie Martin | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան, Young Actors Space? և Saybrook College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0005192 |
Կարիերա
խմբագրելՔելլի Մարտինն առավել հայտնի է Ռեբեկա Թետչերի դերով «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է ABC հեռուստաալիքով 1989-1993 թվականներին։ Իր դերի համար դերասանուհին ստացել է բարենպաստ արձանքներ քննադատների կողմից, իսկ 1993 առաջադրվել է «Էմմի» մրցանակին, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում, նախկինում արժանանալով «Երիտասարդ դերասան» երկու մրցանակի[2][3]։ Ավարտելուց հետո, Մարտինը խաղացել է գլխավոր դերը «Քրիստի» պատմական հեռուստասերիալում, երիտասարդ ուսուցիչ-միսսիոների, ով տեղափոխվում է աշխատելու Ապպալաչում։ Չնայած սերիալը ստացել է լավ արձագանքներ կինոքաննադատներից, սակայն նրա ռեյտինգը բարձր չէր, և ալիքը փակեց այն մեկ եթերաշրջանից հետո։ Մեծ էկրաններին նա հայտնվել է Շելլի Լոնգիի հետ «Բևերլի Հիլզ Ռոտա» ֆիլմում (1989) և Ջոն Գուդմենի հետ «Կեսօրվա նիստ» (1993)։
90-ականների երկրորդ կեսին Քելլի Մարտինը հիմնականում նկարահանվել է տարբեր հեռուստատեսային ֆիլմերում, իսկ 1998 թվականին նստացել է Լյուսի Նայթի հիմնական դերը «Շտապ օգնություն» սերիալում, որտեղ նկարահանվել է երկու տարի շարունակ։ 2003-2007 թվականներին նա նկարահանվել է Hallmark Channel-ի առեղծվածային կին հեռուստատեսային ֆիլմերի շարքում։ Բացի այդ, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում կանանց Lifetime մալուխային ալիքում և հյուրընկալվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Շշուկավոր հոգի», «Գրեյի անատոմիա», «Մասնավոր պրակտիկա» և «Մահացու գեղեցիկ», իսկ 2012 թվականին նա նկարահանվել է Lifetime ալիքի «Բանակային կանայք» սերիալի վեցերորդ սեզոնում։
Անձնական կյանք
խմբագրելՔելլի Մարտին Նոելը ծնվել է Կալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքում, իսկ դերասանական կարիերան սկսել է յոթ տարեկանում։ 2001 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։
Քելլին ամուսնացած է Քիթ Քրիստիանի հետ 1999 թվականի մայիսի 15-ից։ Զույգն ունի երկու դուստր՝ Մարգարեթ Հիզեր Քրիստիանը (ծնված 2006 թվականի նոյեմբերի 4-ին)[4] և Օլիվիա Ջեյմս Քրիստիանը (ծնված 2016 թվականի փետրվարի 13-ին)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Awards for Kellie Martin». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kellie Martin- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Wren, Jennifer Passages(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2006. — Т. 66. — № 21.
- ↑ «Kellie Martin Welcomes Daughter Olivia James». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.