Կաֆուե (անգլերեն՝ Kafue River)՝ գետ Աֆրիկայում, որը հոսում է Զամբիայի տարածքով։ Կաֆուեն Զամբեզի գետի ձախ վտակն է։ Գետի երկարությունը մոտ 1600 կմ է[1], ջրահավաք ավազանի մակերեսը՝ 154 829 կմ2[2]։ Ջրի միջին հոսքը 314 մ3/վ է[2]։

Կաֆուե
Kafue river02.jpg
Կաֆուե գետը Զամբիայում
Kafue River Course2.png
Բնութագիր
Երկարություն1577
Ավազանի մակերես154 829 կմ²
Ջրի ծախս314
Ջրահոսք
Բարձրություն1339 մ
ԳետաբերանԶամբեզի գետ
Գետաբերանի տեղակայումԶամբեզի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLuswishi?, Lufupa? և Lunga?
ԵրկիրԶամբիա Զամբիա
ՋրահավաքZambezi Basin?
Kafue.png
Գետը Վիքիպահեստում

Կաֆուե գետի վրա 1974 - 1977 թվականներին կառուցվել է ամբարտակ, որն ունի 62 մ բարձրություն, 1800 մ՝ երկարություն, իսկ ջրամբարի հայելու մակերեսը 390 կմ2 է։

Կաֆուեն, ինչպես նաև Աֆրիկայի հարավ-կենտրոնական մասի մյուս գետերն, ունեն սեզոնային մեծ տատանում։ Անձրևային եղանակին մակարդակը շատ բարձր է, իսկ չորային եղանակին սակավաջուր է։

Կաֆուեն Հարավային Աֆրիկայի խոշարագույն գետերից է։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Kambole Micheal (2003)։ «Managing the water quality of the Kafue River»։ Physics and Chemistry of the Earth 28: 1105–1109։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-20-ին։ Վերցված է 2015-07-05 
  2. 2,0 2,1 Harry N. Weza Chabwela, Wanga Mumba։ «CASE STUDY: ZAMBIA Integrating Water Conservation and Population Strategies on the Kafue Flats» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-21 

Արտաքին հղումներԽմբագրել