Կաքավկրկուտ
Կաքավկրկուտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Lithospermeae |
Ցեղ | Կաքավկրկուտ (Lithospermum) L., 1753 |
Կաքավկրկուտ (լատին․՝ Lithospermum), քարասերմիկ, մարգարտախոտ, ղուլպ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/Lithospermum_officinale_sl6.jpg/220px-Lithospermum_officinale_sl6.jpg)
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 10-100 սմ։ Տերևները նստադիր են, երկարավուն-գծաձև կամ նեղ նշտարաձև՝ պատված կոշտ կամ փափուկ մազիկներով։ Ծաղկաբույլը ողկուզանման ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառընկուզիկ է։
Տարածում
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև միջին լեռն, գոտիները։ Աճում է անտառներում, թփուտներում, բաց վայրերում, աղբոտում այգիները, հացաբույսերի ցանքերը, (օրինակ՝ դաշտային Կաքավկրկուտ) և այլն։
Նշանակություն
խմբագրելՈրոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ, վիտամին C, կարմիր գունակ, ճարպայուղ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող միջոց։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝
- Կաքավկրկուտ մանուշակագույն (L. purpuro-caeruleum),
- Կաքավկրկուտ դեղատու (L. officinale),
- Կաքավկրկուտ բարակածաղիկ (L. tenuiflorum)
- Կաքավկրկուտ դաշտային (L. arvense)։
Համաձայն տեսակների բազայի տվյալների, հաշվում են 50-ից[1] 60 տեսակ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Lithospermum Linnaeus, Sp. Pl. 1: 132. 1753». Flora of China.
- ↑ Cohen, J. I., (2012). Comparative floral development in Lithospermum (Boraginaceae) and implications for the evolution and development of heterostyly. American Journal of Botany 99(5), 797—805.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ» հոդվածին։ |