Կաքավաբերդի բարբառ, հայերենի բարբառ, որը խոսում են Մեղրու շրջանի Վահրավար, Գուդեմնիս, Կուրիս և Ագարակ գյուղերում։ Վերջին գյուղի բնակիչներն այժմ ապրում են Մեղրի քաղաքում, և այն չպետք է շփոթել Ագարակ քաղաքի հետ[1]։

Բարբառի ուսումնասիրությանն է նվիրված 1967 թվականին հրատարակված Հովհաննես Մուրադյանի «Կաքավաբերդի բարբառը» աշխատությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուրադյան, Հովհաննես Դավթի (1967). Աղայան, Էդուարդ Բագրատի (ed.). Կաքավաբերդի բարբառը. Հայերենի բարբառները. Երևան: ՀՀ ԳԱԱ հրատ.