«Կափառնայում» (արաբ․՝ کفرناحوم‎‎‎), լիբանանյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2018 թվականին, ռեժիսոր Նադին Լաբակիի կողմից։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 17-ին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է էկումենիկ ժյուրիի և հանդիսատեսի համակրանք մրցանակներին։

Կափառնայում
արաբ․՝ كفرناحوم‎‎
Երկիր Լիբանան
Ժանրդրամա
Թվականմայիսի 17, 2018[1]
Լեզուարաբերեն
ՌեժիսորՆադին Լաբակի
Սցենարի հեղինակՆադին Լաբակի և Michelle Keserwany?
ԴերակատարներՆադին Լաբակի[2], Զեյն ալ-Ռաֆեա և Յորդանոս Շիֆերաու
ՕպերատորՔրիստոֆեր Աուն
ԵրաժշտությունՔալիդ Մուզանար
Պատմվածքի վայրԼիբանան
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Capernaum (film) Վիքիպահեստում

Ֆիլմն առաջադրվել է 2019 թվականի «Օսկար» մրցականի` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Պատմության մեջ երկրորդ լիբանանյան ֆիլմն է, որն առաջադրվել է Օսկար մրցանակի։ Առաջինը ռեժիսոր Զիադ Դուերի «Վիրավորանք» ֆիլմն էր 2017 թվականին։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմն սկսվում է դատարանի տեսարանով։ 12-ամյա բեյրութցի Զեյնը, որը դատապարտված է հինգ տարվա ազատազրկման` «շան որդու» (իր բնութագրմամբ) վրա հարձակվելու համար, դատի է տվել իր ծնողներին` իրեն լույս աշխարհ բերելու համար։ Ոչ ոք չգիտի Զեյնի ծննդյան օրը, նա փաստաթղթեր չունի։ Զուգահեռաբար ոստիկաններն զբաղվում են մի քանի եթվոպուհիների, այդ թվում` Ռահիլ անունով երիտասարդ կնոջ արտաքսմամբ։

Հաջորդ տեսարանները ցուցադրում են մի քանի ամիս առաջվա իրադարձություններ։ Զեյնը մեծանում է անապահով բազմազավակ ընտանիքում, որտեղ 11-ամյա քրոջ` Սահարի հետ, գումար է վաստակում` կեղծ դեղատոմսով տրամադոլ գնելով և դրա փոշով հագուստը տրորելով, որը հետո մայրը` Սուադը, վաճառում է բանտում։ Բացի դրանից, Զեյնը բեռնակիր է աշխատում Ասսադի խանութում, ում տունը նրանք վարձել են։ Ասսադը, որը հասուն տղամարդ է, հետաքրքրված է Սահարով, ինչը վախեցնում է Զեյնին։ Պարզելով, որ Սահարի մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, նա սովորեցնում է քրոջը, թե ինչպես թաքցնի դա ծնողներից։

Զեյնը Սահարի հետ փախուստ է ծրագրում, սակայն ծնողներն ամուսնացնում են աղջկան Ասսադի հետ, և Զեյնը տնից մենակ է հեռանում։ Ավտոբուսում նրա կողքին մի տարիքով մարդ է նստում, որի հագին Մարդ-սարդի վատ կարված կոստյում էր. նա լունապարկի աշխատող էր։ Զեյնը նրա հետ իջնում է ավտոբուսից նույն կանգառում, սակայն չի կարողանում հասնել տղամարդուն։ Շուտով փողը վերջանում է, Զեյնը փորձում է ցանկացած աշխատանք գտնել, սակայն նրան ամենուր մերժում են` փաստաթղթեր չունենալու պատճառով։

Ժամանցի զբոսայգում նրան նկատում է Ռահիլը։ Նա խղճում է Զեյնին և նրան իր տուն է տանում, որը երկաթե թիթեղներից պատրաստված հյուղակ էր, որպեսզի Զեյնը հետևի նրա որդուն` Յոնասին։ Զեյնը, որը ծնվել էր բազմազավակ ընտանիքում, հիանալիորեն գլուխ է հանում դայակի դերից։ Ռահիլը փորձում է երկարացնել բնակության կեղծ թույլտվությունը խաբեբա Աստրոյի մոտ, սակայն նա բավականաչափ փող չունի։ Ասպրոն փորձում է գնել նրա որդուն` նրա համար լավագույն կյանք խոստանալով հարուստ ընտանիքում, սակայն Ռահիլը հրաժարվում է։ Թույլտվության ժամկետի սպառումից հետո ոստիկանները ձերբակալում են Ռահիլին և ուղարկում նրան արտաքսման բանտ։ Զեյնը փորձում է գտնել Ռահիլին, սակայն շուտով հասկանում է, որ նա չի վերադառնալու։ Փորձելով կերակրել երեխային` նա նորից սկսում է տրամադոլ վաճառել։ Փողոցում նա ծանոթանում է սիրիացի փախստական Մայսունի հետ, որը նրան պատմում է, թե Ասպրոն խոստացել է նրան Շվեդիա ուղարկել։ Զեյնը խնդրում է նրան իրեն էլ Մայսունի հետ Շվեդիա ուղարկել, Ասպրոն համաձայնում է անել դա` Յոնասին տալու փոխարեն։ Զեյնը գիտակցում է, որ ի վիճակի չէ խնամել երեխային, և նրան տալիս է Ասպրոյին։ Ասպրոն ասում է, թե ինքը կարող է նաև Զեյնին ուղարկել ցանկացած երկիր, լավ մարդկանց մոտ, միայն թե նա պետք է ներկայացնի անձը հաստատող որևէ փաստաթուղթ։ Զեյնը հայրենի տուն է գնում` փաստաթղթերի հետևից, սակայն ծնողները ծիծաղում են նրա վրա` ասելով, թե նրանցից որևէ մեկը փաստաթղթեր չունի։ Այստեղ Զեյնը նաև իմանում է, որ Սահարը մահացել է, և դանակի հարվածներ է հասցնում Ասսադին։ Դատարանում Զեյնն ստանում է 5 տարվա ազատազրկում։

Բանտում նա իմանում է մոր հերթական հղիության մասին, ինչպես նաև այն, որ նա պատրաստվում է ապագա երեխային Սահար անվանակոչել։ Բարկանալով, որ մայրն այդպես էլ ոչնչից դաս չի քաղում, նա զանգում է անապահով երեխաների մասին պատմող հաղորդմանն ու օգնում է նրանց։ Զեյնն ասում է, որ այլևս ի վիճակի չէ հանդուրժել ավագների անպատասխանատու պահվածքը, ինչպես նաև` հաղորդում է Ասպրոյի արած մարդկանց առևտրի մասին։ Ոստիկանությունն Ասպրոյի տանը հայտնաբերում է անօրինական ներգաղթյալների, այդ թվում և` Յոնասին։ Որդուն վերադարձնում են Ռահիլին և նրանց ուղարկում են Եթովպիա։

Զեյնն ստանում է անձը հաստատող իր առաջին փաստաթուղթը։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Զեյն Ալ Ռաֆեի Զեյն Զեյն
Յորդանոս Շիֆերոու Ռահիլ Ռահիլ
Բոլուվատիֆե Տրեժա Բանկոուլ Յոնաս Յոնաս
Կասվար ալ Խադադ Սուադ Սուադ Զեյնայի մայրը
Ֆադի Յուզեֆ Սելիմ Սելիմ Զեյնայի հայրը
Խաիտա «Սեդրա» Իսահամ Սահար Սահար Զեյնայի քույրը
Ալլա Չուչնե Ասպրո Ասպրո
Նադին Լաբակի Նադին Նադին

Արձագանքներ և քննադատություն

խմբագրել

Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի 164 ակնարկներից 148-ը դրական են, 90 % հավանությամբ (7,89 գնահատական 10-ից)[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Capernaum (Capharnaüm) (2018) - Rotten Tomatoes». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Dowd, A. A. (2018 թ․ մայիսի 18). «The best movies of Cannes 2018, plus a serious Palme D'Or threat at the end of the festival». The A.V. Club's (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կափառնայում (ֆիլմ)» հոդվածին։