Կարտոֆիլի թանգարան (Այդահո)

Կարտոֆիլի թանգարան Այդահոյում (անգլ.՝ Idaho Potato Museum), կարտոֆիլին նվիրված թանգարան ԱՄՆ Այդահո նահանգի Բլեքֆութ քաղաքում։

Կարտոֆիլի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԱյդահո
Կայքidahopotatomuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենք խմբագրել

Շենքը, որտեղ ներկայումս գտնվում է Այդահոյի կարտոֆիլի թանգարանը, ի սկզբանե հայտնի է եղել որպես Օրեգոնի երկաթուղային դեպո, որը Խաղաղօվկիանոսյան երկաթուղային միության մասնաճյուղն է։ Շենքի շինարարությունը սկսվել է 1912 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1913 թվականի օգոստոսի 15-ին։ Մի քանի տարի անց կարտոֆիլի արդյունաբերության մեջ ներգրավված մի խումբ տեղացիներ քննարկել են տեղական տնտեսության համար կարտոֆիլի կարևորության ռազմավարությունը և կարտոֆիլի մասին հուշերի ցուցադրությունը։ Երբ Խաղաղօվկիանոսյան երկաթուղային միությունը Բլեքֆութի երկաթուղային կայարանի շենքը նվիրեց Բլեթֆութ քաղաքին, առաջ քաշվեց շենքը կարտոֆիլի թանգարանի վերածելու գաղափարը։

 

Աշխատանքային խումբ խմբագրել

Կարտոֆիլի թանգարանի աշխատանքային խումբն ի սկբանե բաղկացած էր կարտոֆիլի արտադրության մեջ ներգրավված տեղական պաշտոնյաներից՝

  • Դին Յանսի
  • Ալան Լարսեն
  • Քիթ Հինքլի
  • Բրայան Ֆինիգան
  • Դին Հիլ
  • Ուոլթեր Գեյ
  • Ռեքս Քոլ
  • Մորին Հիլ

Համայնքային քննարկում խմբագրել

Տեղական համայնքի որոշ անդամներ խանդավառությամբ չընդունեցին կարտոֆիլի թանգարան ստեղծելու գաղափարը. «Ինչու՞ պետք է զբոսաշրջիկները գան Այդահո կարտոֆիլի թանգարան այցելելու համար»։ Այնուամենայնիվ, աշխատանքային խումբը իր մտադրությունից ետ չկանգնեց և շարունակեց Բլեթֆութ համայնքում գովազդային աշխատանքներ իրականացնել։ 1988 թվականի փետրվարին աշխատանքային խումբը հրավիրեց Բուֆֆալո Բիլ թանգարանի տնօրենին մասնակցելու Կոդի քաղաքի առևտրական պալատի ժողովին, որտեղ անդրադարձ եղավ «սեփական բակերում աճող ոսկե բարիքներին»[1]։

Աշխատանքային խմբի քննարկման թեման դարձավ թանգարանի անունը։ Բլեքֆութ համայնքում շատերն էին զգում, որ «թանգարան» տերմինը բացասական ասոցիացիա է առաջ բերում «փոշոտ, հին մասունքների» հետ կապված։ Աշխատանքային խումբը որոշեց կազմակերպել «Այդահոյի կարտոֆիլի համաշխարհային ցուցադրություն»[1]։

Փորձնական բացում խմբագրել

Երկար տարիներ քննարկումներից և նախագծային խոչընդոտներից բացի տեղայնքը չուներ նաև հանրային պետքարաններ, այնուամենայնիվ սկսվեցին շենքի մաքրման և բացման նախապատրաստման աշխատանքները։

Շենքի փորձնական բացումը տեղի է ունեցել 1988 թվականի ամռանը, որին ներկա են գտնվել շուրջ 2000 մարդ տեղական և հարակից շրջաններից[1]։ Փորձնական ցուցադրությանը ներկայացված էին միայն նշաններ, որոնց վրա գրված էր թե ինչ է պլանավորված ցուցադրել։

Հաջող մեկնարկից հետո Մորեին Հիլը կամավոր դարձավ ցուցադրության տնօրեն (անվճար հիմունքներով) և պաշտոնավարեց մինչև 1989 թվականը, երբ ցուցահանդեսը պաշտոնապես բացվեց զբոսաշրջիկների համար։ Ցուցադրությունն առաջին տարվա ընթացքում ունեցավ 5000 այցելու[1]։

Նյութական աջակցություն խմբագրել

Ցուցադրությանն իրենց նյութական և ֆինանսական աջակցությունը բերեցին՝

  • Կարտոֆիլի առևտրային արդյունաբերությունը (Basic American Foods և Nonpareil ընկերություններ)
  • Տեղացի կարտոֆիլ աճեցնողները
  • Տեղական համայնքը
  • Նահանգը
  • Բլեքֆութ համայնքը

Ցուցադրություններ խմբագրել

Ցուցադրության նմուշները նվիրատվություն են համայնքային և առևտրային աղբյուրներից։ Թանգարանում ամենահայտնի ցուցադրություններից մեկն աշխարհի ամենամեծ կարտոֆիլի չիպսն է, որը նվիրվել է Procter & Gamble ընկերության Pringles ապրանքանիշը։

Թանգարանը ցուցադրում է աշխարհի ամենամեծ կարտոֆիլի չիպսը՝ 25x14 ինչ մեծության, ներկայացնում է ԱՄՆ-ում կարտոֆիլի սպառման ժամանակագրության պատմություն (ներառյալ Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ Սպիտակ տան մենյուի ընտրությունը)։ Ցուցադրվում են նաև պերուական ձևով պատրաստված 1600-ամյա անոթներ, որոնք համարվում են կարտոֆիլի պահեստավորման համար օգտագործված առաջին տարաները։

Նվերների խանութ և սրճարան խմբագրել

Թանգարանում գործում է Spud Seller նվերների խանութը, որտեղ կան կարտոֆիլին և Այդահոյին առնչվող ապրանքներ։

2016 թվականին թանգարանը վերանորոգեց պահեստային տարածքը և բացեց Potato Station սրճարանը։ Սրճարանը մատուցում է տապակած կարտոֆիլ, ֆրանսիական կարտոֆիլ, կարտոֆիլային այլ սննդամթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլի հաց, կարտոֆիլային քափքեյքս, շոկոլադեի մեջ թաթախված կարտոֆիլի չիպսեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել