Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպո (այլ կիրառումներ)

Կարպո (հին հունարեն՝ Καρπώ), կամ Յուպիտեր XLVI Յուպիտերի բնական արբանյակներից է։ Հայտնաբերվել է 2003 թվականին։


Կարպո
(Carpo)
Καρπώ
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 փետրվար 2003 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Հեռավորությունը Յուպիտերից17 058 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք17 058 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,4316[1]
Սիդերիկ պարբերություն456,30 Երկրային օր
Թեքվածություն56° (խավարածրի նկատմամբ)
51,628° (Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ1,5 կմ
Մթնոլորտային տվյալներ

Հայտնաբերումը խմբագրել

Հայտնաբերվել է 2003 թվականի փետրվարի 9-ին Սքոթ Շեփարդի գլխավորած գիտնականների խմբի կողմից Հավայան համալսարանում։ 2005 թվականի մարտի 30-ին նրան տրվել է պաշտոնական Կարպո անվանումը[2], մինչ այդ ժամանակավորապես անվանվել էր S/2003 J 20[3]: Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի դստեր Կարպոյի պատվին։

Ուղեծիրը խմբագրել

Կարպոն կատարում է ամբողջական պտույտ Յուպիտերի շուրջ 456 օր, 7 ժամ և 12 րոպե պարբերությամբ, առավելագույն հեռավորությունը մոլորակից 17,058 մլն. կմ։ Կարպոյի ուղեծիրը ձգված (էքսցենտրիսիտետը` 0,4316) և չափազանց թեքված է` թեքումը Լապլասի հարթությանը 51,628°[1]:

Համարվում է, որ Կարպոն Ֆեմիստոյի պես չի պատկանում որևէ արբանյակների խմբի և հանդիսանում է միայնակ արբանյակ։

Ֆիզիկական առանձնահատկությունները խմբագրել

Կարպոյի տրամագիծը կազմում է ընդամենը 3 կիլոմետր։ Խտությունը գնահատվում է մոտ 2,6 գ/սմ³: Ենթադրաբար կազմված է սիլիկատային ապարներից։ Չափազանց մուգ մակերևույթի ալբեդոն կազմում է 0,04։ Աստղային մեծությունը հավասար է 23,0m։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jacobson, R.A. (2006) JUP262. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. IAUC 8502: Satellites of Jupiter (30 մարտի 2005)
  3. IAUC 8125: S/2003 J 19 and S/2003 J 20 (30 ապրիլ 2003) (հայտնաբերումը)

Արտաքին հղումներ խմբագրել