Ֆեմիստո (հին հունարեն՝ Θεμιστώ), Յուպիտերի ուղիղ ուղեծրային պտույտով անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1975 թվականին, ապա կորցվել է և նորից հայտնաբերվել 2000 թվականին[1]։ Անվանվել է հունական դիցաբանության գետերի աստված Ինաքի դստեր Ֆեմիստոյի պատվին։ Նույնպես գրանցված է որպես Յուպիտեր XVIII:


Ֆեմիստո
(Themisto)
Θεμιστώ
Ֆեմիստոն նկարչի պատկերացմամբ։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է30 սեպտեմբեր 1975,
21 նոյեմբեր 2000 (կրկին) թ. (Չառլզ Կովալ, Էլիզաբեթ Ռյոմեր (1975)
Սքոթ Շեփարդ, Դեվիդ Ջուիտ,
Յանգա Ֆերնանդես, Յուջին Մագնայեր (2000)[1]ի կողմից)
Հեռավորությունը Յուպիտերից7 284 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին5 515 400 կմ
Ապոհելին9 052 600 կմ
Մեծ կիսաառանցք7 284 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,2428
Սիդերիկ պարբերություն129,82761 Երկրային օր
Ուղեծրային արագություն4,098 կմ/վ
Թեքվածություն45,81° (խավարածրի նկատմամբ)
43,254° (Լապլասի հարթության նկատմամբ)
47,48°(Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ4[2] կմ (ենթադրաբար)
Մակերևույթի մակերես~200 կմ² (ենթադրաբար)
Ծավալ~270 կմ³ (ենթադրաբար)
Զանգված6,89 × 1014 կգ (ենթադրաբար)
Միջին խտություն2,6 գ/սմ³[2](ենթադրաբար)
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0029 մ/վ² (ենթադրաբար)
2-րդ տիեզերական արագություն~0,0048 մ/վ
Ալբեդո0,04[2](ենթադրաբար)
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան124 Կ

Հայտնաբերման պատմությունը խմբագրել

Ֆեմիստոն առաջին անգամ հայտնաբերվել է Չառլզ Կովալի և Էլիզաբեթ Ռյոմերի կողմից 1975 թվականի սեպտեմբերի 30-ին, այդ մասին հայտնվել է 1975 թվականի հոկտեմբերի 3-ին[3]. Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1975 J 1 անվանումը։ Սակայն կատարված դիտարկումների արդյունքները բավարար չէին ուղեծրի հաշվարկի համար, և հետագայում արբանյակը կորցվել էր։ Այնուհետև, 2000 թվականին, նոր արբանյակ էր հայտնաբերվել Սքոթ Շեփարդի, Դեվիդ Ջուիտի, Յանգա Ֆերնանդեսի և Յուջին Մագնայերի կողմից, և ստացել էր S/2000 J 1 ժամանակավոր անվանումը[4]։ Շուտով հաստատվեց, որ նոր հայտնաբերված մարմինը համապատասխանում է 1975 թվականին հայտնաբերված մարմնին[5]:

Արբանյակի անհատական անվանումը տրվել է 2002 թվականի հոկտեմբերի 22-ին[6]։

Առանձնահատկությունները խմբագրել

 
Ֆոմիստոյի ուղեծիրը պատկերող դիագրամը (վերևում ձախից) համեմատած Յուպիտերի այլ անկանոն արբանյակների հետ։ Հորիզոնական առանցքից վեր պատկերված են ուղիղ պտույտի ուղղությամբ արբանյակները, իսկ նրանից ներքև` հակադարձ պտույտով արբանյակները։ Ամեն մի դեղին հատվածը միացնում է արբանյակի պերիկենտրոնը և ապոկենտրոնը, ցույց տալով նրա ուղեծրի էքսցենտրիսիտետը։

Ի տարբերություն Յուպիտերի մյուս արբանյակների, որոնք իրենց ուղեծրային տվյալների համապատասխան կազմում են խմբեր, Ֆեմիստոն պտտվում է միայնակ, միջանկյալ դիրք զբաղեցնելով Գալիլեյան արբանյակների և ուղիղ պտտման ուղղությամբ անկանոն արբանյակների Հիմալիայի խմբի միջև։

Ֆեմիստոյի տրամագիծը կազմում է մոտ 8 կիլոմետր, եթե ընդունենք, որ նրա ալբեդոն հավասար է 0,04[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Planet and Satellite Names and Discoverers»։ Gazetteer of Planetary Nomenclature։ USGS Astrogeology։ 2009-06-05։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2009-06-20 
  2. 2,0 2,1 2,2 «Planetary Satellite Physical Parameters»։ Jet Propulsion Laboratory։ 2009-04-03։ Արխիվացված օրիգինալից 2010-01-18-ին։ Վերցված է 2009-06-20 
  3. «IAU Circular No. 2845»։ 1975-10-03։ Վերցված է 2009-06-15 
  4. «IAU Circular No. 7525»։ 2000-11-25։ Վերցված է 2009-06-15 
  5. «MPEC 2000 Y16»։ 2000-12-19։ Արխիվացված օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2009-06-15 
  6. «IAU Circular No. 7998»։ 2002-10-22։ Վերցված է 2009-06-15 
  7. Sheppard, S. S.; Jewitt, D. C. An abundant population of small irregular satellites around Jupiter, Nature, 423 (May 2003), pp. 261—263.