Կարչի (պրովինցիա)
Կարչի (իսպ.՝ Provincia de Carchi), պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Տուլկան է։ Կարչի գետը հոսում է Չիլես հրաբխի լանջերով և ձևավորում է սահման Կոլումբիայի և Էկվադորի միջև՝ Տուլկանի մոտ։ Ռումիչակայի կամուրջը ամենակարևոր ցամաքային ճանապարհն է Կոլումբիայի ու Էկվադորի միջև։
| |||
Երկիր | Էկվադոր | ||
Հիմն | Q19445337? | ||
Կարգավիճակ | Էկվադորի նահանգ | ||
Մտնում է | Էկվադոր | ||
Վարչկենտրոն | Տուլկան | ||
ԲԾՄ | 3790 մետր | ||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն և ավա փիտ | ||
Բնակչություն | ▼172 828 մարդ (2022)[1] | ||
Տարածք | 3780,45 կմ² (2010) | ||
Հիմնադրված է | նոյեմբերի 19, 1880 թ. | ||
Սահմանակցում է | Էսմերալդաս, Իմբաբուրա, Սուկումբիոս և Նարինյո | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
ISO 3166-2 կոդ | EC-C | ||
Հեռախոսային կոդ | 06 | ||
Փոստային ինդեքսներ | EC04 | ||
Ավտոմոբիլային կոդ | C | ||
carchi.gob.ec(իսպ.) | |||
Տնտեսություն խմբագրել
Պրովինցիայի տնտեսությունը հիմնված է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների վրա։ Կարչին արտադրում է սննդամթերք, խմիչք, ծխախոտ և կաթնամթերք։ Գյուղատնտեսության բնագավառում արտադրում են կարտոֆիլ, եգիպտացորեն և այլ արտադրանքներ[2]։
Կանտոններ խմբագրել
Պրովինցիան բաժանված է 6 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։
Կանտոն | Բնակչություն (2010) | Տարածք (քառ. կմ) | Վարչական կենտրոն/Մայրաքաղաք |
---|---|---|---|
Բոլիվար | 14347 | 353 | Բոլիվար |
Էսպեխո | 13364 | 554 | Էլ Անխել |
Միրա | 12180 | 588 | Միրա |
Մոնտուֆար | 30511 | 383 | Սան Գաբրիել |
Սան Պեդրո դե Ուակա | 7624 | 71 | Ուակա |
Տուլկան | 86498 | 1801 | Տուլկան |
Ժողովրդագրություն խմբագրել
Էթնիկ խմբերի 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալները.
- Մետիսներ 86.9%
- Աֆրո-էկվադորյան 6.4%
- Էկվադորի բնիկ ժողովուրդ 3.4%
- Սպիտակ լատինաամերիկյան 2.9%
- Մոնտուբիո 0.3%
- Այլ 0.1%
Զբոսաշրջային վայրեր խմբագրել
- Տուլկանի գերեզմանատուն, տոպիարների այգու գերեզմանատուն,
- Էլ Անխել էկոլոգիական արգելավայր, ընդարձակ պարամո էկոհամակարգ զանազան կենսատոպերով, այդ թվում են páramos de frailejones հնագույն անտառները՝ ճահճախուտով և մինչև 10 մետր բարձրությամբ Espeletia pycnophylla բույսերով,
- Արյանես անտառ, Սեն Գաբրիել, 16 հա ընդարձակ տարածքով անտառ, որտեղ կան հազվագյուտ ծառեր։ Վերջիններիս կեղևը դարչնագույն է։
- Լագունաս Վերդեսը գտնվում է Տուֆինոյից մինչև Մալդոնադո ճանապարհի վրա է։ Հրաբխային ծագման լճերն ունեն կապույտ-կանաչ ջուր ու հարուստ կանաչավունդեղին գույն,
- Գրուտա դե լա Պաս, Սեն Գաբրիել․ քարանձավ Մարիամ Աստվածածնի դամբարանում,
- Լագունա դել Սալադո, Սեն Գաբրիել․ թափանցիկ ջրով ջինջ ծովածոց,
- Տուֆինոյի տաք աղբյուրներ, Տուլկան,
- էլ Վոլադերո ծովածոց, Էլ Անխել,
- Դե Պալուս թաղամաս, Սեն Գաբրիել,
- Գուանդերասի գիտական կայան, Ուակա․ կենսաբանական գիտահետազոտական կայան լեռնային էկոհամակարգերի համար։
Պատկերասրահ խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Principales resultados (իսպ.) / Instituto Nacional de Estadística y Censos (Ecuador)
- ↑ «ExploRed - ECUADOR online». explored.com.ec. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Cantons of Ecuador. Statoids.com. Retrieved 4 November 2009.
Արտաքին հղումներ խմբագրել
- Gobierno Provincial del Carchi, official website
- ¡Con el Carchi no se juega!
- "DEJA VU" OF HISTORY: YOU DON'T MESS WITH CARCHI Արխիվացված 2012-11-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարչի (պրովինցիա)» հոդվածին։ |