Կարո Մինասյան

իրանահայ բժիշկ, գիտնական, հնէաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարո Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարո Մինասյան (1897 - 1973), իրանահայ բժիշկ, գիտնական, հնագետ։

Կարո Մինասյան
Ծնվել է1897
Մահացել է1973
ԿրթությունԼոնդոնի համալսարան և Լոզանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հնէաբան

Կենսագրություն խմբագրել

Կարո Մինասյանը ծնվել է 1897 թվականին Չհալմահալի Բախթիարի շրջանի Մամակա գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակելու համար մեկնել է Հնդկաստան, սակայն հիվանդության պատճառով վերադարձել է Իրան, կրթությունը շարունակել Ջուղայի գիշերօթիկ դպրոցում։ Հնդկաստանի համալսարանից ստացել է առողջապահության դոկտորի դիպլոմ` հեռակա կարգով, այնուհետև կրթությունը շարունակելու համար մեկնել է Հնդկաստան։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում աշխատել է որպես բժիշկ և հիմնել հիվանդանոց։ 1920 թվականին Կարո Մինասյանը շարունակել է կրթությունը Լոնդոնի և Լոզանի համալսարաններում և ստացել ընդհանուր և պլաստիկ վիրաբույժի մասնագիտություն։

Վերադառնալով Իրան` Ահվազում, Թեհրանում և Սպահանում աշխատել է որպես բժիշկ, հիմնել իր սեփական պոլիկլինիկաները։

Կարո Մինասյանը եղել է Չհարմահալի և Ֆերեյդանի հիվանդանոցների հիմնադիրներից, եղել է Իրանի հնագիտության, հուշարձանների պահպանման հանձնաժողովի մշտական անդամ։ Նա ստեղծել է Սպահանի ամենամեծ անձնական գրադարանը, որտեղ հավաքված էին հին տպագրության և ձեռագիր գրքերի հազարավոր հատորներ։

Կարո Մինասյանի հայկական հավաքածու խմբագրել

Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի մասնաճյուղի համալսարանը 1968 թվականին ձեռք է բերել Կարո Մինասյանի հավաքածուն, որը բաղկացած է հայկական ձեռագրերից, որոնց մեջ է Գլաձորի Ավետարանը, վաղ շրջանի հայկական տպագիր գրքեր՝ պարսկերեն, արաբերեն, օսմանյան թուրքերեն և ուրդու ձեռագրեր։ Այս ձեռագրերի նյութերը հետևյալն են՝ պարսկերեն և արաբերեն լեզվաբանություն, պարսկերեն գրականություն և պատմություն, Շիա աստվածաբանություն և օրենսդրություն, արվեստ, փիլիսոփայություն, տրամաբանություն։ Հավաքածուն կազմված է պարսկերեն ձեռագրերի նմուշներից, զանազան առարկաներից և պատմական իրերից։ Հայկական այս հավաքածուն, որը հիմնականում Սպահանի հայկական գաղութի կենցաղի մասին է, բաղկացած է նամակներից, որոնք նաև առևտրի մասին են։ Հավաքածուն ուշագրավ է իր հաշվեգրերով, նկարներով, տպագիր և ձեռագիր գրքերով, նամակածրարներով, բացիկներով և փաստաթղթերով, որոնք 17-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերի ժամանակաշրջաններից են[1]։

Մահ խմբագրել

Կարո Մինասյանը մահացել է 1973 թվականին։ Իր կտակի համաձայն` թաղվել է Ջուղա քաղաքի գերեզմանոցում` հոր կողքին։

Երկեր խմբագրել

Կարո Մինասյանը հնէաբանության և բժշկության բնագավառում մի քանի գրքերի և հոդվածների հեղինակ է`

  • «Ծխախոտի ազդեցությունը», Փարիզ, 1929
  • Des Anomlies peno ureteralse contibution a letude, Լոզան, 1929
  • Gilantets the Chronicle of Petros di Sarkis, Լիսաբոն, 1929
  • Shah diz of Islamic Fame, Լոնդոն, 1971

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Caro Minasian collection of Armenian material, ca. 1600-1968, Կարօ Մինասեան հայկական հաւաքածոյի ցուցակը, մօտ. 1600-1968». www.oac.cdlib.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.