Կարապետ Հայրապետյան

հայ ջութակահար
(Վերահղված է Կարո Հայրապետյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ (Կարո) Պետրոսի Հայրապետյան (փետրվարի 20, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1997, Երևան, Հայաստան), հայ ջութակահար[2][3]։

Կարապետ Պետրոսի Հայրապետյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 20, 1942
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 10, 1997
(55 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերռաբիս
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԼեյբլParseghian Records

Կենսագրություն խմբագրել

Կարո Հայրապետյանի ծնողները՝ Պետրոսն ու Հռիփսիմեն, ապրել են Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ հանդիպել են և 1933 թվականին ամուսնացել։ 1936 թվականին նրանք տեղափոխվել են Հայաստան, որտեղ էլ 1942 թ. փետրվարի 20-ին ծնվել է երկար սպասված զավակը։ Նրան կնքել են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով[4]։

Կարոյի երաժշտական տաղանդը դրսևորվել է արդեն մանուկ հասակում։ Նա բազմաթիվ գործիքներ է նվագել։ Դա ծնողներին դրդել է որդուն տանել ջութակի դասերի (հատկապես մի ջութակահարի մասին ֆիլմը դիտելուց հետո)[4]։ Երաժշտական կրթությունը Կարոն ստացել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հետո ուսումը շարունակել է Մոլդովայում[5]։

Ջազմեն Վահագն Հայրապետյանի հայրն է։

Վաղաժամ վախճանվել է 1997 թ. հոկտեմբերի 10-ին։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Concert In Armenia» ալբոմ (1990), Pipeline Entertainment[6]
  • «The Magic Bow» ալբոմ (1994), MP3, Hollywood Music Center/Peko Music
  • «Կախարդական ջութակ» ալբոմ (1996)
  • The Best of Garo Hayrabedian (CD), 1996, Parseghian Records[7]
  • «Memories» ալբոմ[8]
  • «Music palace» ալբոմ (1998)[9]

Քննադատություն խմբագրել

Կարո Հայրապետյանը համարվում է ռաբիս ոճի առաջատար կատարողներից մեկը։ Նա է առաջինը ջութակը կիրառել այդ ժանրում և այն բարձրացրել մինչև թատերական բեմի գագաթները[3][10]։

Ֆիլմեր խմբագրել

  • Նկարահանվել է «Երջանկության մեխանիկան» գեղարվեստական ֆիլմի դրվագներից մեկում[11][12]
  • Վավերագրական ֆիլմ «Սոլո», 1986 թվական, հ/ֆ «Երևան» ստուդիա։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ա. Ավանեսով (ֆիլմ-համերգը նվիրված է Կարապետ Հայրապետյանի ստեղծագործական կյանքին)
  • Կարապետ Հայրապետյանի մասին խոսվում է Ռուշան Փիլոսյանի երաժշտական-գրական հաղորդման մեջ («Ղրիմ» հեռուստառադիոընկերություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://auroraprize.com/en/stories/detail/regular/6054/վահագն-հայրապետյան. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Каро Айрапетян в воспоминаниях сына Ваагна Айрапетяна». Armavia. 02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 104. — ISBN 9781568591858
  4. 4,0 4,1 Վահագն Հայրապետյան(չաշխատող հղում)
  5. Панорама. — Молодая гвардия, 1985. — P. 104.
  6. Ալբոմը՝ itunes.apple.com կայքում
  7. Ալբոմը՝ Արխիվացված 2011-03-17 Wayback Machine armeniansound.net կայքում
  8. Ալբոմը՝(չաշխատող հղում) hollywoodmusiccenter.com կայքում
  9. Ալբոմը՝ music.gisher.org կայքում
  10. Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 108. — ISBN 9781568591858
  11. Կարապետ Հայրապետյանը՝ imdb.com կայքում
  12. «Механика счастья», 37:00