Կարոյ Անթալ (հունգարերեն՝ Károly Antal, հունիսի 23, 1909(1909-06-23)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - մայիսի 26, 1994(1994-05-26), Բուդապեշտ, Հունգարիա[2]), 20-րդ դարի հունգարացի քանդակագործ։ Հիմնականում ստեղծել է նեոկլասիցիստական ոճի

Կարոյ Անթալ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1909(1909-06-23)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էմայիսի 26, 1994(1994-05-26) (84 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[2]
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՀունգարիայի գեղարվեստի համալսարան (1934)
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինMagda Radnót?
Պարգևներ և
մրցանակներ
 Károly Antal Վիքիպահեստում

Կենսագրական հակիրճ տեղեկություններ խմբագրել

1928 թվականից մինչև 1937 թվականը Կարոյն ուսանել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիայում. եղել է Իշտվան Սենտդյորդի ուսանողը։ Այնուհետև պետության շնորհած կրթաթոշակով 1934–1935 թվականներն ուսումը շարունակել է Հռոմում, որտեղ հետագայում նի շարք անգամներ մասնակցել է ցուցահանդեսների։

Անթալի վաղ շրջանի գործերն ստեղծվել են կերպարվեստի Հռոմի դպրոցի ներկայացուցիչներին բնորոշ նեոկլասիցիստական ոճով։ Դա վառ կերպով դրսևորված է նրա "St Gellért" ու "Frater Julianus" քանդակներում, որոնք կերտվել են 1937 թվականին և կանգնեցվել Բուդապեշտի Ձկնորսների բաստիոնում, և 1938 թվականին արարված «Սուրբ Ստեֆանի թագադրումը» աշխատանքում[3], որ տեղադրված է Էստերգոմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործը մի շարք հուշակոթողներ է ստեղծել։

Հիշատակման արժանի գործերից են նաև Պեչի տաճարի ճակտոնի՝ 1962 թվականին նրա կերտած զարդաքանդակները։

Պատկերասրահ խմբագրել

Աշխատանքներ խմբագրել

Կարոյ Անթալի լավագույն աշխատանքներից են նրա հետևյալ քանդակները.

  • Շանդոր Կյորյոշի Չոմայի բրոնզե հուշարձանը[4]
  • Վանական Յուլիանի բրոնզե հուշարձանը (Friar Julian)
  • Ինժեներ Կալման Կանդեի հուշարձանը Միշկոլցում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 PIM identifier
  3. heiligenlexikon.de: Stephan I. von Ungarn. Consultado el 9/1/2012.
  4. Pecs Portal: The statue of Sándor Kőrösi Csoma (en inglés). Consultado el 9/1/2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոյ Անթալ» հոդվածին։