Կարոլ Դելգա

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Կարոլ Դելգա (ֆր.՝ Carole Delga, օգոստոսի 19, 1971(1971-08-19)[1][2][3], Թուլուզ[3]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության ժամանակավոր կոլեգիալ ղեկավարության անդամ (2017-2018)։

Կարոլ Դելգա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1971(1971-08-19)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԹուլուզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՏուլուզա 1 համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և Class A official
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Martres-Tolosane?, Regional councillor of Occitanie?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Q112110054?
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Կայքcaroledelga.com
 Carole Delga Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Բագատել լիցեյում (Սեն-Գոդենս), տնտեսագիտություն և իրավունք է սովորել Թուլուզ 1 համալսարանում, ստացել է Պո և Ադուր գետի հովտի համալսարանի իրավունքի մագիստրոսի աստիճան։

1994-1996 թվականներին աշխատել է Լիմոժի քաղաքապետարանում, պատասխանատվություն կրելով պատմության և հնագիտության հուշարձանների պահպանության համար[4]։

2004 թվականին, լինելով Բարուս հովտի ջրային կոնսորցիումի (խոշոր բանկերի միավորում) գլխավոր տնօրեն (Բարուսը գտնվում է Հարավային Պիրենեյների մարզի Կոմենժ և Սավ գետերի մոտ), անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը։ 2008 թվականին ընտրվել է Մարտր-Տոլոզանի քաղաքապետ, 2010 թվականին՝ Հարավային Պիրենեյների մարզի խորհրդի նախագահի տեղակալ[5]։

2012 թվականին Վերին Գարոնի դեպարտամենտի 8-րդ շրջանից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։

2014 թվականի հունիսի 3-ին Մանուել Վալսի առաջին կառավարությունում նշանակվել է Առևտրի, արհեստների, սպառման, սոցիալական և տնտեսության պետական քարտուղար[6], պահպանել է իր պաշտոնը Վալսի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ նա մնացել է իր պաշտոնին[7]։

2015 թվականի հունիսի 17-ին դուրս է եկել կառավարությունից և սկսել է զբաղվել Հարավային Պիրենեյների նոր միացյալ տարածաշրջանի Լանգեդոկ-Ռուսիլյոնի խորհրդի ընտրությունների նախապատրաստությամբ[8]։

2016 թվականի հունվարի 4-ին ընտրվել է Օկսիտանիայի նորաստեղծ տարածաշրջանային խորհրդի նախագահ[9]։

2017 թվականի հուլիսի 8-ին Սոցիալիստական կուսակցությունների ազգային խորհուրդը քվեարկել է 16 հոգանոց ժամանակավոր կոլեգիալ ղեկավարություն ստեղծելու օգտին, որոնց թվում է և Դելգան[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. Cédric Rousseau (2015 թ․ դեկտեմբերի 3). «En Midi Languedoc, scissions et rébellions sur tous les fronts» (ֆրանսերեն). Ouest-France. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  5. Manuel Cudel (2016 թ․ դեկտեմբերի 5). «Le parcours de Carole Delga passé au scanner» (ֆրանսերեն). l’Express. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  6. «Thierry Mandon et Carole Delga entrent au gouvernement» (ֆրանսերեն). Liberation. 2014 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  7. «DÉCRET DU 26 AOÛT 2014 RELATIF À LA COMPOSITION DU GOUVERNEMENT» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  8. «Carole Delga : «J'ai fait le choix de notre Sud»» (ֆրանսերեն). La Depeche. 2015 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  9. Philippe Gagnebet (2016 թ․ հունվարի 1). «La socialiste Carole Delga veut une « République des territoires »» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  10. «Le Parti socialiste se dote d'une direction collégiale pléthorique» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Mme Carole Delga» (ֆրանսերեն). Ֆրանսիայի Ազգային ժողով. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.