Կարոլինյան կղզիներ
Կարոլինյան կղզիներ (անգլ. Caroline Islands, իսպ.՝ Carolinas Islas, Իսպանիայի թագավոր Կառլ II-ի անունով), կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի արևմուտքում։
'
| ||
Կոորդինատներ | 7°59′58″ հս․. լ. 146°54′45″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Միկրոնեզիա Պալաու | |
Կղզիների քանակը | 936 | |
Ընդհանուր մակերեսը | 1160 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 791 մ | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Բնակչություն (2010) | 125 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 107,759 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելԿղզիները հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Սաավեդրան 1528 թվականին։ Իսպանացիները սկզբում դրանք անվանել են Islas de los Barbudos ― «Մորուքավորների կղզիներ», 1542 թվականին վերանվանել են Islas de los Jardinos ― «Պարտեզների կղզիներ», իսկ 1686 թվականին՝ ի պատիվ Իսպանիայի թագավոր Կարլոս II-ի՝ Carolinas Islas ― «Կարոլինյան կղզիներ»[1]։
Պատմություն
խմբագրելՆախկինում կառավարում էր ԱՄՆ-ը (1947 թվականից)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարոլինյան կղզիները գրավվեցին ԱՄՆ-ի կողմից։ 1947 թվականից տարածքը գտնվում էր ՄԱԿ-ի խնամատարության տակ և կառավարվում էր ԱՄՆ-ի կողմից։ 1978 թ. Կարոլինյան կղզիներն ստացած «ԱՄՆ-ի հետ ասոցացվող ազատ տարածքի» կարգավիճակ (համաձայնագիրը կնքվել է 1982 թ.)։ ԱՄՆ-ի տիրապետությունից ազատագրվելուց հետո այդ տարածքում ձևավորվել են երկու պետություններ՝ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ և Պալաու։
Կազմված է 936 հրաբխային կղզիներից և ատոլներից։ Տարածությունը մոտ 1320 քառ. կմ է, առավելագույն բարձրությունը՝ մինչև 790 մ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինյան կղզիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 340)։ |