Անա Կարոլինա Արդոային Դոս Սանթոս (իսպ.՝ Ana Carolina Ardohaín Dos Santos հունվարի 17, 1978(1978-01-17)[1], General Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, ֆոտոմոդել, հայրենի երկրում լայնորեն հայտնի է Պամպիտա մականունով, որը նրա ծննդավայրը հանդիսացող պրովինցիայի՝ Լա Պամպայի փաղաքշական ձևն է:՝

Կարոլինա Արդոային
Ծնվել էհունվարի 17, 1978(1978-01-17)[1] (46 տարեկան)
ԾննդավայրGeneral Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի, հաղորդավար, գործարար և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Roberto García Moritán?
Համատեղ ապրող(ներ)Benjamín Vicuña?

Կենսագրություն

խմբագրել

Անա Կարոլինա Արդոաինը ծնվել է 1978 թվականի հունվարի 17-ին։ Նա այն հազվագյուտ անձանցից է, ում բախտ է վիճակվել մկրտվելու Բուենոս Այրեսի Nuestra Señora del Pilar in Recoleta տաճարում[2]։ Մայրը բրազիլուհի է (Պամպիտայի լրիվ ազգանվան մի մասը դարձած Դոս Սանթոսը հենց մայրական ազգանունն է)[3]։

Կարոլինան իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել։ 2013 թվականից ի վեր նա տարատեսակ գովազդներում ներկայացնում է մարդատար ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի Citroën ֆիրման և նրա արտադրատեսակները[4][5]։

2016 թվականի մայիսից Պամպիտան հեռուստատեսությունում մասնակցել է մեծ ժողովրդականություն վայելող Bailando 2016 պարային շոուին՝ որպես ժյուրիի անդամ, և դարձել է հեռուստատեսության, այսպես ասած՝ դեմքերից մեկը[6]։ Հաջորդ տարի՝ 2017 թվականին նա նկարահանվել է «Ըմբոստ ոգին» («Desearás al hombre de tu hermana») հեռուստասերիալում, գլխավոր հերոսուհու՝ Լուլուի դերում և տպավորիչ խաղի շնորհիվ որոշակի համբավ է ձեռք բերել հայրենիքում ու նրա սահմաններից դուրս։

Անձնական կյանքը

խմբագրել

Փաստաթղթային ձևակերպումների համաձայն՝ Կարոլինա Արդոայինը 2002-2008 թվականներին ամուսնացած է եղել Մարտին Բարանտեսի հետ։ 2005 թվականից դերասանուհին փաստացի ամուսնական կապի մեջ է Բենխամին Վիկունիայի հետ, ումից ներկայումս ունի երեք արու զավակ։ Ունեցել են նաև մեկ դուստր, բայց աղջնակը թոքախտի պատճառով վեց տարեկան հասակում մահացել է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. (Իսպաներեն) La Gaceta.
  3. Pampita le respondió a Susana Արխիվացված 2012-09-05 archive.today Infobae, 14 June 2007
  4. «Carolina "Pampita" Ardohain and the Citroën C4 Lounge, Fashion Film».
  5. «"Sunset" : Carolina "Pampita" Ardohain and the Citroën C4 Aircross, Fashion Film».
  6. The 30 official pictures of "Bailando 2016" Արխիվացված 2016-06-03 Wayback Machine (Իսպաներեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Արդոային» հոդվածին։