Կարոլա Բլում

գերմանացի քաղաքական գործիչ

Կարոլա Բլում (գերմ.՝ Carola Bluhm, նոյեմբերի 16, 1962(1962-11-16), Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, Բեռլինի պատգամավորների պալատի և Բեռլինի սենատի անդամ։

Կարոլա Բլում
գերմ.՝ Carola Bluhm
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1962(1962-11-16) (61 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունHU Berlin
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, Senator of Berlin? և Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, The Left? և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն
 Carola Bluhm Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարոլա Բլումը ծնվել է Արևելյան Բեռլինում։ Մայրն ու հայրը եղել են իրավաբան։ Նա ծնվել է «բաց ակադեմիական ընտանիքում», որտեղ ամեն օր տեղի են ունեցել «բանավեճեր»։ Ըստ իր հայտարարության՝ դրանից հետո նա որոշել է սկսել քաղաքական կարիերա[1]։

1981 թվականին համալրել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության շարքերը և դրանից հետո դարձել է տեղական քաղաքական պաշտոնի թեկնածու։ Ընդ որում՝ նա անարդար է համարել Գերմանիայի միակուսակցական համակարգը[1]։ 1982 թվականին դպրոցում ստացել է մասնագիտական կրթություն։ 1982-1987-ական թվականներին նա այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան։ Համալսարանում սովորել է սոցիալիզմ և Մարքսիզմ-Լենինիզմ։ 1987 թվականին ստացել է գիտնականի աստիճան[2]։

1985 թվականին ծնվել է նրա դուստրը։ 1987-1991-ական թվականներին աշխատել է Բեռլինի տնտեսական ակադեմիային կից տնտեսության սոցիալիստական կառավարման ինստիտուտում գիտական աշխատող[1]։

Գերմանիայի միավորումից հետո դարձել է Բեռլինի պատգամավորների պալատի անդամ, որը հիմա ընդգրկում է Արևելյան և Արևմտյան Բեռլինը։ 2009-2011-ական թվականներին եղել է Բեռլինի սենատի անդամ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Carola Bluhm - Munzinger Biographie» (գերմաներեն). www.munzinger.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  2. 2,0 2,1 «Carola Bluhm (DIE LINKE)» (գերմաներեն). Carola Bluhm (DIE LINKE). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլա Բլում» հոդվածին։