Կարմրի (Չմշկածագի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրի (այլ կիրառումներ)

Կարմրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Հանդիսանում էր Կարմրի գյուղախմբի կենտրոնը։

Գյուղ
Կարմրի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներԳասապա Փոքր, Կարմիր վանք, Կզըլքիլիսե, Ղզըլքիլիսե, Նազմիե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62600
Կարմրի (Չմշկածագի գավառ) (Աշխարհ)##
Կարմրի (Չմշկածագի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում եղել է բազմամարդ հայաբնակ գյուղ։ Գյուղի հայությունը կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 450 հայ և 1890 քուրդ բնակիչ։ Ըստ քրդերի իրենց նախնիները հայեր են եղել, որոնք բռնությամբ մուսուլմանացվել են։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։ Հայերը նաև զբաղվում էին պանդխտությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կարմրին ուներ 3 կամարաշեն աղբյուր և Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում Քառասուն մանկունք վանքը։

Կրթություն խմբագրել

Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Եփրատյան երկսեռ ուսումնարանը, որը հիմնվել է 1879 թվականին։ 1890 թվականին գյուղում բացվեց նաև թուրքական դպրոց։

Վարչական բաժանում խմբագրել

Գյուղն ուներ երկու թաղ՝ Վարի թաղ և Վերի թաղ անվանումներով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 63-64

Աղբյուրներ խմբագրել