Կարմրիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Ճորոխ գետի աջ կողմում, Կարմրիք գետի ափին, լայնատարած լեռնադաշտի արևմտյան եզերքին։

Գյուղ
Կարմրիք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԿարմենիկ, Կարմերիկ, Կարմիր, Կարմիր աղբյուր, Կարմիրի գյուղ, Կարմիրիկ, Կարմիրք, Կարմրակ, Կարմրիկ, Կարմրուկ, Ֆրենկ քյոյի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անվանումն առաջացել է շրջակայքում եղած կարմրավուն հողի պատճառով։

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է Անիից եկած գաղթականներով, որոնք սկզբում հաստատվել էին Կարմրիքի մոտ գտնվող Գեղ բնակավայրում, սակայն վերջինիս հողը բերրի չի եղել և նրանք տեղափոխվել և հիմնել են Կարմրիքը։

1897 թվականին գյուղն ամբողջովին այրվել, իսկ հետո վերաշինվել է։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները սրի քաշվեցին, իսկ գյուղն ավերվեց։ Փրկվել են ընդամենը 20 կին և երեխա, որոնք 1919 թվականին «Տայք» միության շանքերով փոխադրվել են Կովկաս և Ուկրաինա։ Գյուղն այժմ ավերակ է։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 1190 բնակիչ՝ մեծ մասը հայեր։ 1914 թվականին ուներ 1140 (170 տուն) բնակիչ։Այստեղ ապրում էին նաև մի քանի տուն լազեր և թուրքեր։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղն հայտնի էր իր ընտիր խաղողով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Կարմրիքն ուներ Ս. Հայր Հովսեփ անունով եկեղեցի։ Գյուղից հարավ-արևելք՝ Ծերկանց գյուղի մոտակայքում կա Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով մատուռ։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայկական երկսեռ ուսումնարան՝ երկհարկանի քարակերտ շենքով։

Անվանի մարդիկ

խմբագրել

Կարմրիքում է ծնվել քիմիկոս դոկտոր Ս. Եղիկյանը[1]։

Կարմրիք գյուղ մոտ կա մեծ վայր Ամպարեք անունով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 64
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 220 — 992 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 339