Կարմրաքարի գումարտակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմրաքարի գումարտակ /7-րդ մոտոհրաձգային գումարտակ/ ձևավորվել է 1993 թվականին Կապանի տարածաշրջանում տեղակայված թիվ 84029 զորամասի կազմում։ Մասնակցել է ՀՀ արևելյան սահմաննների ինքնապաշտպանության և ԼՂՀ ազատագրության համար մղվող մարտերին։ Գումարտակի հրամարնատարն է եղել ավագ լեյտենանտ Արթուր Մաքսիմի Մարտիրոսյանը՝ Վարյանտը, շտաբի պետը ավագ լեյտենանտ Սերգեյ Հովհաննիսյանը։ Գումարտակը առաջին անգամ մարտի մեջ է մտել 1993 թվականի օգոստոս ամսին, ազատագրելով Ղուբաթլիի շրջանի Թարալու, Չարդախլու և Ակն գյուղերը, որտեղից հրետակոծվում էին Կապանի շրջանի մի շարք գյուղեր։ Այնուհետև մասնակցել է Ադրբեջանի Զանգելանի, Ջաբրայիլի և Ֆիզուլու շրջանների ազատագրման համար մղվող մարտերին։ Առանձնապես աչքի է ընկել Հորադիզի համար մղվող մարտերում՝ Կարմրաքարի գումարտակը առաջինն է ընդունել մարտը և մի քանի անգամ հետ մղել թշնամու գերակշիռ ուժերի գրոհները, մինչև բրիգադի հիմնական ուժերի օգնության հասնելը։ 1993-1994 թթ Կարմրաքարի գումարտակը ՀՀ արևելյան սահմաննների ինքնապաշտպանության և ԼՂՀ ազատագրության համար մղվող մարտերի ընթացքում տվել է 40 զոհ և 250 վիրավոր։
Կարմրաքարի գումարտակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Կարմրաքար |
Ստեղծվեց | 1993 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |