Կարմրաշուրթ չղջիկ (ձուկ)
Կարմրաշուրթ չղջիկ (ձուկ) | |
![]() Կարմրաշուրթ չղջիկ (ձուկ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Կարգ | Lophiiformes |
Վերնաընտանիք | Ogcocephalioidea |
Ընտանիք | Ogcocephalidae |
Ցեղ | Ogcocephalus |
Տեսակ | Կարմրաշուրթ չղջիկ (ձուկ) (O. darwini) |
Միջազգային անվանում | |
Ogcocephalus darwini | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կարմրաշուրթ չղջիկ (անգլ.՝ Red-lipped batfish or Galapagos batfish) (բնօրինակ անունը՝ Ogcocephalus darwini), անսովոր տեսքով ձուկ է, որը հայտնաբերվել է Գալապագոսյան կղզիների և Պերուի շրջակայքում 3-76մ խորություններում[1]։ Կարմրաշուրթ չղջիկը սերտորեն կապված է վարդաշուրթ չղջիկների հետ (Ogcocephalus porrectus), որոնք գտնվել են Կոկոս կղզու մոտակայքում՝ Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան ափին։ Այս ձուկը հիմնականում հայտնի է իր վառ կարմիր շուրթերով։ Կարմրաշուրթ չղջիկները լավ լողորդներ չեն. նրանք օգտագործում են իրենց՝ լավ հարմարեցված կրծքային, ենթապոչային և պոչային լողակները օվկիանոսի հատակին «քայլելու» համար։ Երբ ձուկը հասունանում է, նրա մեջքային լողակը դառնում է մեկ միասնական լողակ՝ նմանվելով մեջքի սապատի (ենթադրվում է, որ այն օգտագործվում է որպես խայծ)։
Սննդառություն
խմբագրելՆրանց տեսակը ձկնակեր է, հիմնականում սնվում են այլ փոքր ձկներով և անողնաշարավորներով՝ ներառյալ ծովախեցգետիններ, խաչափառներ, որդեր, փափկամարմիններ[2]։
Արտաքին կառուցվածք
խմբագրելԿարմրաշուրթ չղջիկի մարմնի գույնը բաց շագանակագույն է, մեջքը մոխրագույն է՝ ներքևում սպիտակ ընդգծումներով։ Վերին մասում սովորաբար կա մուգ շագանակագույն շերտ, որը սկսվում է գլխից և հետևից իջնում դեպի պոչը։ Գլուխը և խռիկային կափարիչը դարչնագույն են։ Ինչպես երևում է ձկան անունից, նա ունի վառ, երբեմն լյումինեսցենտ, կարմիր շուրթեր։ Կարմրաշուրթ չղջիկի կաշին նման է շագրենի կաշվի՝ համեմատաբար հարթ հյուսվածքներով։
Կարմրաշուրթ չղջիկն ունի շուրջ 19-20 ողնոսկր[1]։ Նրա երկարությունը հասնում է մինչև 40 սմ[1]։
Ձկան գլխի հատվածում՝ դրսի կողմից, կա մարմնի հատուկ մաս, որը կոչվում է իլլիցիում (լատին․՝ Illicium): Կարմրաշուրթ չղջիկի լրիվ հասունացումից հետո մեջքի լողակը դառնում է ողնաշարի նման և դուրս է գալիս գլխի կենտրոնից։ Նա սա օգտագործում է իր կողքինին գրավելու համար[3]։ Այդ խայծը պայծառ լույս է արձակում, և քանի որ այդ ձկները բնակվում են խոր ջրերում, լույսը գայթակղեցնում է նրանց, որտեղ էլ դրանք տեղավորվում են[4]։ Խայծը գայթակղում է որսին, որից հետո կարմրաշուրթ չղջիկը կարողանում է ուտել ծուղակն ընկած փոքրիկ արարածներին։
Այս ձուկն ունի ծայրահեղ կարմիր շուրթեր, ինչը մարդկանց թույլ է տալիս տարբերակել նրանց այլ ձկներից։ Ծովային կենսաբանները կարծում են, որ այս ձկան վառ կարմիր շուրթերը կարող են օգտագործել բազմացման ընթացքում տեսակների ճանաչումը բարելավելու համար[2]։
Տարածվածություն
խմբագրելԿարմրաշուրթ չղջիկին կարելի է գտնել 3-76 մ (10-ից 249 ֆունտ) խորությունների վրա, Խաղաղ օվկիանոսում Գալապագոսյան կղզիների և Պերուի մոտակայքում[1]։ Նախկինում նշվել էր, որ Կալիֆոռնիայում ձկնորսական ցանցերում հայտնաբերվել են կարմրաշուրթ չղջիկի մի քանի նմուշներ, բայց այս տիպի վայրերը ծայրահեղ բացառիկ են և այս տեղերում կարող են լինել նաև այս ձկան տարբեր տեսակներ։ Այս ձկները «հատակի բնակիչներ են, ուստի դրանք սովորաբար գտնվում են օվկիանոսի հատակում։ Չնայած նրանք հարմարվել են ջրի մակերեսի շերտերին և երբեմն դուրս են գալիս ջրերի մակերևույթ[5]։ Կարմրաշուրթ չղջիկն ուղղակիորեն վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ծովի ջերմաստիճանի բարձրացումը կարող է վտանգ ներկայացնել, քանի որ դա կարող է փոխել բնական միջավայրը և հանգեցնել բնական սննդի աղբյուրի անկմանը[6]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Froese, Rainer and Pauly, Daniel, eds. (2016). https://www.fishbase.se/summary/Ogcocephalus-darwini.html
- ↑ 2,0 2,1 «Red-lipped batfish | Strange Animals». Strangeanimals.info. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Factspod». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Red-Lipped Batfish». Aboutfishonline.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Hubbs, Carl (1958 թ․ օգոստոսի 28). «Ogcocephalus darwini a new batfish endemic at the Galapagos Islands». Copeia. 1958 (3): 15. doi:10.2307/1440581.
- ↑ https://galapagosconservation.org.uk/wildlife/red-lipped-batfish/
Արտաքին հղումներ
խմբագրել- About fish online
- Cocos Batfish on Vimeo
- https://www.inaturalist.org/projects/sealife-collection
- https://www.theverge.com/2016/6/12/11884594/red-lipped-batfish-verge-animal-review
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաշուրթ չղջիկ (ձուկ)» հոդվածին։ |