«Կարմրազգեստ մարդիկ» (անգլ.՝ Redshirts, բնօրինակ վերնագիրը` անգլ.՝ Redshirts: A Novel with Three Codas), Ջոն Սկալցի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Գիրքը հրատարակվել է 2012 թվականին հունիսին` Tor Books հրատարակչության կողմից[1]։ Աուդիոգրքի պատմողը Ուիլ Ուիթոնն էր[2]։ 2013 թվականին գիրքը արժանացել է «Հյուգո»[3] և «Լոկուս» մրցանակների` որպես լավագույն վեպ[4], իսկ 2016 թվականին՝ «Գեֆեն» մրցանակի։

Կարմրազգեստ մարդիկ
անգլ.՝ Redshirts: A Novel with Three Codas և ֆր.՝ Redshirts - Au mépris du danger
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակJohn Scalzi?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ՀրատարակչությունTor Books
Հրատարակվել էհունիսի 5, 2012

Սյուժե խմբագրել

Կրտսեր լեյտենանտ Էնդրյու Դալը (անգլ.՝ Andrew Dahl) կցված է Համաշխարհային միության (անգլ.՝ Universal Union) «Անվախ» (անգլ.՝ Intrepid) տիեզերական պետանավին, որտեղ աշխատում է աստղակենսաբանական լաբորատորիայում։ Նավի ավագ սպայի հետ դեպի վտանգավոր մոլորակներ «ելքային առաքելություններում» («անգլ.՝ Away Missions») աշխատելու հնարավորություն ստանալուց հետո, Դալը հասկանում է, որ լինելով անձնակազմի կրտսեր կոչում ոնեցող անդամ, մեծ հավանականույթւոն ունի սպանվել առաքելությունը կատարելու ժամանակ։

Դալը և մյուս նոր լեյտենանտները տարօրինակություններ են նկատում «Անվախի» նավաշուրթի վրա կյանքի նկատմամբ` յուրաքանչյուր մեկնման առաքելության ընթացքում անձնակազմի առնվազն մեկ անդամ մահանում է։ Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր մեկնման առաքելություն հետևում է արտասովոր կանոների շարքի։ «Անվախի» անձնակազմը սնահավատ է դառնում և վախենում է ներքաշվել նավապետի կամրջի անձնակազմի առաքելության մեջ։

Ընկեները ծանոթանում են լեյտենանտ Կերենսկինի (անգլ.՝ Kerensky) հետ։ Կերենսկին սկսում է հանդիպել նորեկներից մեկի` կրտսեր լեյտենանտ Դյուվալի հետ (անգլ.՝ Duvall)։ Նավի վրա կորած անձնակազմի անդամների հետ հանդիպելուց հետո Դյուվալն ու մյուս նորեկները պարզում են, որ նրանք հեռուստասերիալի կերպարներ են։

Հենց նրանք գիտակցում են իրենց ճակատագիրը, պատմությունը նմանվում է «Ռոզենկրանցն ու Գիլդենստերնը մահացել են» անհեթեթ տրագիկոմեդիային, որը պատմում է, թե ինչ է տեղի ունենում, երբ կերպարները պարզում են, որ նրանք «իրական» սյուժեի մեջ չեն[5]։

Արձագանք խմբագրել

2012 թվականին վեպը արժանացել է RT Reviewer’s Choice Award մրցանակի[6], «Հյուգո» մրցանակ՝ լավագույն վեպի համար[7] և 2013 թվականին «Լոկուս» մրցանակի` լավագույն գիտա-ֆանտաստիկ վեպի համար։

Forbes ամսագիրը գովաբանել է վեպը հետևյալ խոսքերով. «Պարտադիր չէ լինել գիտական ֆանտաստիկայի մոլի երկրպագու, որպեսզի հաճույք ստանաք «Կարմրազգեստ մարդիկ» վեպից, այնուամենայնիվ այնտեղ շատ Զատկի ձվեր կան նրանց համար, ովքեր այդպիսին են։ Այս գրքի գեղեցկությունը կայանում է նրանում, որ այն ազդեցություն է գործում շատ մակարդակներում։ Եթե դուք թարմ և կլանող գիրք եք փնտրում լողափի համար, դա այս գիրքն է։ Եթե ցանկանում եք մակարդակի իջնել և այն կարդալ որպես սյուրռեալիստական մտորում կերպարների և ժանրի վրա, ինչպես «Ռոզենկրանցն ու Գիլդենստերնը» մահացել են պիեսում, ապա այն ձեր գիրքն է»[8]։

Գրքի հիման վրա FX հեռուստաալիքի համար նկարահանել են մինիսերիալ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Redshirts A Novel with Three Codas». Macmillan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  2. Scalzi, John. «Redshirts Audiobook News + Tabletop». Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  3. «2013 Hugo Awards». The Hugo Awards. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  4. «Locus Online News » 2013 Locus Awards Winners». Locus. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  5. Schwartz, John (2012 թ․ հուլիսի 6). «The Extras Get a Life». The New York Times.
  6. «RT - AWARD NOMINEES & WINNERS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է July 2013-ին.
  7. «2013 Hugo Awards». World Science Fiction Society. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  8. Knapp, Alex (2012 թ․ մայիսի 30). «John Scalzi's Redshirts Is A Great Tribute To The Unsung Grunts Of Science Fiction». Forbes.
  9. «Meta-'Star Trek' Novel 'Redshirts' Heads to TV - /Film». Slashfilm.com. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել