Կարմիր վանք, հայկական եկեղեցի Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում։ Այն գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Ծար գավառում, որը եղել է միջնադարի հայ գրչության կենտրոն[1]։ Ներկայումս Կարմիր վանքը գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում[2]։

Կարմիր վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՔարվաճառի շրջան
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն խմբագրել

Եկեղեցին տեղակայված է Դուտխու գետի Մոս վտակի աջ ափի ձորահովտին առանձնացած մի բլրակի՝ ծովի մակարդակից 1736 մետր բարձրության վրա, պատմական Մոս և Ապահեն բնակավայրերի միջև[3]։

Պատմություն խմբագրել

Կարմիր վանքի մասին վիմագրական և մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի չէ եկեղեցու իրական անունը և կառուցման ստույգ թվականը։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին հորինվածքով միանավ թաղակապ փոքր սրահ է։ Երկարությունը արտաքինից 6,9 մետր է, լայնությունը՝ 4,53 մետր, իսկ պատերի հաստությունը՝ 0,8 մետր։ Նախնական պատերի շարվածքը թույլ է տալիս կառույցը թվագրել ամենաուշը 9-10-րդ դարով։ Այն կառուցված է եղել բարձիկատեսք (ռուստիկ) մշակում ունեցող կվադրերով։ Հետագա վերանորոգումը եղել է կոպտատաշ քարերով։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է, իսկ միակ լուսամուտը բացված է արևելքից։ Եկեղեցուց արևմուտք է ընկած մուտքի բարավորը, որն արձանգրություն չունի։ Եկեղեցու ծածկը փլված է[4]։

Հավանաբար եկեղեցու շուրջ եղել է գերեզմանատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Եկեղեցու ներսում մինչև 2020 թվականը եղել է խաչքարի մեկ պատվանդան։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները եկեղեցու քարերն օգտագործել են մոտակա Ֆաթալիլար գյուղի տների կառուցման համար։

Ներկա վիճակ խմբագրել

Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին չի տուժել ռազմական գործողություններից։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառի հանձնումով եկեղեցին հայտնվել է Ադրբեջանի օկուպացիայի ներքո և որևէ տեղեկություն չկա նրա ներկա վիճակի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարապետյան, Սամվել (2019). Մռավականք (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  3. «Կարմիր վանքը». Monument Watch. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  4. Կարապետյան, Սամվել (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)