Կարմիր ժապավեն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ, պարտադիր ատրիբուտ է համապատասխան ակցիաների համար։ Մինչ այդ օգտագործվել է կոմունիստական ուղղվածություն ունեցող երիտասարդական և մանկական կազմակերպություններում, ինչպիսիք են Պիոներականը և Հոկտեմբերյանը։

Կարմիր ժապավեն

Ատեղծման գաղափարԽմբագրել

Նախքան «Visual AIDS» խմբի կողմից կարմիր ժապավենի պաշտոնական տարբերակի օգտագործումը այն օգտագործվել է այլ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Պիոներական և Հոկտեմբերյան։ Կարմիր ժապավենի վերստեղծման գաղափարն ընդունել է «Visual AIDS» խումբը։ Քանի որ կազմակերպությունը կազմված էր պրոֆեսիոնալ նկարիչներից և արվեստի գործիչներից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակնառու գովազդ ստեղծելը հեշտությամբ և հաջությամբ ավարտվեց։ «Visual AIDS» խմբի վաղ գովազդային թերթիկում նշված էր․ «Կտրեք 6 սմ երկարությամբ կարմիր ժապավեն, ապա ծալեք վերևի հատվածում շրջված «V»-ի տեսքով։ Օգտագործեք անգլիական գնդասեղ, որպեսզի ամրացնեք այն հագուստի վրա»։

ՃանաչումԽմբագրել

«Կարմիր ժապավեն» նախագիծը պաշտոնապես մեկնարկել է 1991 թվականի հունիսի 2-ին՝ «Թոնի մրցանակի» 45-րդ ամենամյա արարողության ժամանակ[1]։ Բոլոր մրցանակակիրներին և մասնակիցներին առաջարկվել է կրել այսպիսի ժապավեններ։ Մամլո հաղորդագրության համաձայն՝ ազդարարվել է «Կարմիր ժապավեն» նախագիծը․

  Կարմիր ժապավենը կդառնա մեր կարեկցության, աջակցության և առանց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ապագայի նկատմամբ հավատի խորհրդանիշը։ Այս նախագծի հետ կապված ամենամեծ հույսն այն է, որ մինչև դեկտեմբերի 1-ը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, ամբողջ աշխարհում բոլորը կկրեն այս ժապավենները։  

Կարմիր ժապավենը մեծ հայտնիություն է ձեռք բերել։ Հետագա տարիներին այս ժապավենը դարձել է ոչ միայն Թոնի, այլև Օսկար և Էմմի մրցանակաբաշխություններում ընտրյալների դրես կոդ-ի մի մասը։

Սովորական կարմիր ժապավենը ոչ միայն տարածվել է ամբողջ աշխարհում միլիարդավոր օրինակներով, այլև մասամբ ձևափոխվել է։ Իսպանիայում, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի սովորական խորհրդանիշի վրա ի հայտ է եկել արևը, որն արտացոլում է կյանքը լատինական մշակույթը։ Այսպիսի արվեստի օբյեկտը ուղեկցվում է ծանոթագրություններով՝ հավասարության տեսքով․ ժապավենի նկար + արևի պատկեր = «Lucha Latina Contra el SIDA» (Լատինոյի պայքարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ)[2]։ Աֆրիկայում և աֆրոամերիկյան համայնքում ժապավենը փոխվել է ավանդական գույնով։ Էմորիի համալսարանը, որն աշխատում է սևամորթների համայնքի հոգևոր առաջնորդների հետ, ստեղծել է ապակենկարի էլեկտրոնային ուրվագիծը, որը պարունակում է կարմիր ժապավենը, որը առաջարկվել է սև եկեղեցուն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նյութերում օգտագործելու համար[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել