Կարմիր Ղրիմ (խուտոր)

գյուղ Ռուսաստանի խուտորում

Կարմիր Ղրիմ (ռուս.՝ Красный Крым - Կրասնի Կրիմ), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 15 կմ հեռավորության վրա, Ռոստով-Նովոշախտինսկ ճանապարհին։ Կարմիր Ղրիմի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։

Խուտոր
Կարմիր Ղրիմ
Красный Крым
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
Բնակչություն1063 մարդ[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346815
Փոստային դասիչ346815
Թվային իդենտիֆիկատոր60 235 824 001
Կարմիր Ղրիմ (խուտոր) (Ռուսաստան)##
Կարմիր Ղրիմ (խուտոր) (Ռուսաստան)
Կարմիր Ղրիմ (խուտոր) (Ռոստովի մարզ)##
Կարմիր Ղրիմ (խուտոր) (Ռոստովի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1063 բնակիչ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են 1925 թվականին Թոփտիից տեղափոխված 9 ընտանիքները։

Տնտեսությունը խմբագրել

Կարմիր Ղրիմի գյուղական խորհրդի կազմի մեջ մտնում են Լենինական, Լենինավան, Կարմիր Ղրիմ և Փոքր Սալա գյուղերը։ Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն), անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք և այլն։

Գյուղում կան փողոցներ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Շահումյանի անուններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334