Կարմիր Ղրիմ (խուտոր)
Կարմիր Ղրիմ (ռուս.՝ Красный Крым - Կրասնի Կրիմ), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 15 կմ հեռավորության վրա, Ռոստով-Նովոշախտինսկ ճանապարհին։ Կարմիր Ղրիմի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։
Խուտոր | |||
---|---|---|---|
Կարմիր Ղրիմ | |||
Красный Крым | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||
Շրջան | Մյասնիկովի շրջան | ||
Բնակչություն | 1063 մարդ[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86349 | ||
Փոստային ինդեքս | 346815 | ||
Փոստային դասիչ | 346815 | ||
Թվային իդենտիֆիկատոր | 60 235 824 001 | ||
|
Բնակչությունը խմբագրել
Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1063 բնակիչ։
Պատմությունը խմբագրել
Գյուղը հիմնադրել են 1925 թվականին Թոփտիից տեղափոխված 9 ընտանիքները։
Տնտեսությունը խմբագրել
Կարմիր Ղրիմի գյուղական խորհրդի կազմի մեջ մտնում են Լենինական, Լենինավան, Կարմիր Ղրիմ և Փոքր Սալա գյուղերը։ Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն), անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք և այլն։
Գյուղում կան փողոցներ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Շահումյանի անուններով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 334)։ |