Կարմեն Մ. Ռայնհարտ (անգլ.՝ Carmen M. Reinhart, née Castellanos, ծնված՝ հոկտեմբերի 7, 1955(1955-10-07), Հավանա, Կուբա), ԱՄՆ տնտեսագետ[2] Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (2020 թվականի հունիսից), աշխարհի ամենաշատ մեջբերում ունեցող տնտեսագետներից և ամենաշատ մեջբերվող կին տնտեսագետներից մեկը[3][4], տնտեսական ճգնաժամերի առաջատար փորձագետներից մեկը[5]։ Առաջադրվել է Հարվարդի Քենեդու անվան դպրոցի միջազգային ֆինանսների պրոֆեսոր, նախկինում առաջադրվել է Պետերսոնի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև աշխատել է ԱՄՀ-ում և եղել է Նյու Յորքի Bear Stearns բանկի փոխնախագահ (1985-1986)։

Կարմեն Մ. Ռայնհարտ
անգլ.՝ Carmen Reinhart
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1955(1955-10-07) (69 տարեկան)
ԾննդավայրՀավանա, Կուբա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Ֆլորիդայի միջազգային համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՄերիլենդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀամաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcarmenreinhart.com
 Carmen Reinhart Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարմեն Մ. Ռայնհարտը ծնվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ 1966 թվականին ծնողների հետ գաղթել է ԱՄՆ։ ԱՄՆ քաղաքացի է։

Ավարտել է Մայամիի Ֆլորիդայի միջազգային համալսարանը (B.A., 1978) և ստացել է մագիստրոսի կոչումը նաև մագիստրոսի կոչում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից 1980 և 1981 թվականներին համապատասխանաբար[6]։ Վերջինում նույնպես 1988 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում (Ph.D.), նրա ղեկավարն է եղել Նոբելյան մրցանակակիր Ռ.Մանդելը։

1982-1984 թվականներին եղել է տնտեսագետ, 1985-1986 թվականներին՝ «Bear Stearns» (Նյու Յորք) ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետ և փոխնախագահ։ 1988 թվականից՝ տնտեսագետ, 1995-1996 թվականներին՝ ԱՄՀ-ի ավագ տնտեսագետ, որտեղ 2001-2003 թվականներին աշխատել է նաև գիտահետազոտական բաժնում։ 1996 թվականից նա Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ 2009 թվականից տնտեսագիտության ամբիոնի տնտեսագիտության պրոֆեսոր է և միաժամանակ համալսարանի Միջազգային տնտեսագիտության կենտրոնի տնօրեն։ Նա նաև գիտաշխատող է ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում (NBER) և Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնում (CEPR): 2010 թվականից եղել է Պետերսոնի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Այժմ միջազգային ֆինանսների պրոֆեսոր է Հարվարդի Քենեդու անվան դպրոցում։

«Բեռնարդ Հարմս» տնտեսագիտական միջազգային մրցանակի դափնեկիր է (2018)։

Ամուինը ԱՄՆ BNY Mellon ներդրումային բանկի տնօրեն (2016) Վինսենթ Ռեյնհարթն է[7]։ Ունի որդի։

Հիմնական աշխատություններ

խմբագրել

Մակրոտնտեսության, միջազգային ֆինանսների և առևտրի վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Քենեթ Ռոգոֆի հետ համահեղինակ է տնտեսական ճգնաժամերի ծագման հանրահայտ ուսումնասիրության՝ «Այս անգամ այլ է․ ֆինանսական խելահեղության ութը դար» (This Time Is Different: Eight Centuries of Financial Folly; Princeton University Press, 2009), որը թարգմանված է ավելի քան 10 լեզուներով[8]։

  • Երկվորյակ ճգնաժամեր. բանկային և վճարային հաշվեկշռի խնդիրների պատճառները[9]
  • Կապիտալի ներհոսքերը և իրական փոխարժեքի արժևորումը Լատինական Ամերիկայում. արտաքին գործոնների դերը[10]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://clarivate.com/citation-laureates
  2. Minos A. Zombanakis Professor of the International Financial System
  3. Top 10 .% Female Economists, as of January 2016
  4. News Release: Carmen Reinhart Appointed to Endowed Chair at Peterson Institute for International Economics
  5. м.хазин. предисловие к книге кармен м. рейнхарт кеннет с. рогофф «на этот раз все будет иначе. восемь столетий финансового безрассудства» / михаил хазин: сайт «Мировой кризис»
  6. What The Woman Lived (01.11.2009)
  7. Mellon, B. N. Y. «Standish Mellon Asset Management Names Vincent Reinhart Chief Economist». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  8. «Carmen Reinhart». www.hks.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  9. Reinhart C. (1999). The Twin Crises: The Causes of Banking and Balance-of-Payments Problems. // American Economic Review, 473—500.
  10. Calvo G., Leiderman L., Reinhart C. Capital inflows and real exchange rate appreciation in Latin America: the role of external factors // IMF Staff Papers, 1998. — № 1. — Pp. 108—151.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Մ. Ռայնհարտ» հոդվածին։