Ֆլորիդայի միջազգային համալսարան

Ֆլորիդայի միջազգային համալսարան (անգլ.՝ Florida International University, FIU), պետական համալսարան, որը գտնվում է Մայամիում, Ֆլորիդա, ԱՄՆ։

Ֆլորիդայի միջազգային համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
ԿարգախոսSpes Scientia Facultas.
Հիմնադրված է1965
Անվանված էՖլորիդա
Ընդհանուր անձնակազմ6574 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[2], DataCite?[3], Networked Digital Library of Theses and Dissertations?[4], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[5], National Humanities Alliance?[6], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[7], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[8], American Association of State Colleges and Universities?[9], Հետազոտական գրադարանների կենտրոն[10] և Coalition of Urban and Metropolitan Universities?[11]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունUniversity Park?
Կայքfiu.edu(անգլ.)
Ֆլորիդայի միջազգային համալսարան (ԱՄՆ)##
Ֆլորիդայի միջազգային համալսարան (ԱՄՆ)
Ֆլորիդայի միջազգային համալսարան, ԱՄՆ
 Florida International University Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

Ֆլորիդայի միջազգային համալսարանը մեծությամբ երկրորդն է Ֆլորիդայում և յոթերորդը՝ Միացյալ Նահանգներում։ Ներկայումս այն ունի մոտ 48 հազար ուսանող, հիմնականում իսպանախոս (նրանցից ավելի քան 60% -ը նույնականացնում է իրեն բնակչության այս կատեգորիայի հետ)։

Համալսարանի հիմնական մասնաշենքը գտնվում է նախկին Տամայամի օդանավակայանի տարածքում, Մայամի-Դեյդ շրջանի արևմուտքում և կրում է համալսարանի նախկին նախագահ Մոդեստո Մանդինկեի անունը։

Համալսարանի կենտրոնական գրադարանը Կանաչ գրադարանն է (Green Library)՝ համալսարանի ամենամեծ շենքը։ Գրքերի, թերթերի, արխիվային փաստաթղթերի և այլ նյութերի հավաքածուն ամենամեծն է Հարավային Ֆլորիդայում և ամենամեծերից մեկն ամբողջ Միացյալ Նահանգների հարավ-արևելքում։ Ֆլորիդայի միջազգային համալսարանը հայտնի է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն`բարձր հետազոտական գործունեությամբ։ Այդպես է այն նշված Կարնեգիի հիմնադրամում[12]։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 1,1 միլիարդ դոլար։ Դրանցից 104,6 մլն դոլարը ծախսվել է հետազոտական աշխատանքների վրա (2012 թվական)։

Պատմություն

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և 1960 -ականներին Հարավային Ֆլորիդայում բնակչության կտրուկ աճի պատճառով նահանգի Կոնգրեսը որոշեց ստեղծել նոր պետական համալսարան։ Ֆլորիդայի միջազգային համալսարանը պաշտոնապես բացվել է 1965 թվականին։ Նոր համալսարանում սովորելու համար գրանցվել է 5667 մարդ, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում ներկայացված ուսանողների ամենամեծ քվոտան էր։ Առաջին շրջանավարտներն ստացան մասնագետների դիպլոմներ 1972 թվականին։ Համալսարան դիմողների թիվը տարեցտարի ավելանում է։

Ակադեմիական աշխատանք

խմբագրել

Ներկայումս համալսարանը իրականացնում է կրթությունը 23 ֆակուլտետներում, որոնցից ամենամեծերն են իրավաբանականը (Law School, 2000 թվականից), Փոթորիկների հետազոտման կենտրոնը (Hurricane Center, 1995 թվականից ի վեր, որը ստեղծվել է 1992 թվականին Էնդրյու փոթորկի պատճառած ավերածություններից հետո), բժշկականը (Herbert Wertheim College of Medicine, 2009 թվականից), տնտեսագիտական (International Business School), միջազգային և հասարակական գիտությունների (School of International and Public Affairs (SIPA) և այլն։ Համալսարանում ուսանողները կենտրոնացված են 191 ուսումնական դասընթացների վրա, որոնցից 60-ի նպատակը բակալավրի կոչում ստանալն է, իսկ 81-ը`մագիստրոսի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիդայի միջազգային համալսարան» հոդվածին։