Կարճկան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավ-արևմտյան կողմում։ Կենտրոնը Եղեգիս գյուղն էր։

Գավառակ
Կարճկան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներՂարչիղան, Ուրանց
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունկարճկանցի
Ժամային գոտիUTC+3

Տարածքով մոտավորապես համապատասխանում է պատմական Երերվարք գավառաին։

Աշխարհագրություն խմբագրել

Ունի խիստ լեռնային տարածք, սառնորակ հանքային աղբյուրներ, փարթամ արոտավայրեր և կաղմու թանձրախիտ մթին ծառեր։ Գավառակի միջով հոսում է Կարճկանի գետը։

Կլիմա խմբագրել

Ունի առողջարար կլիմա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Վ. Քիների 1890-ական թվականներին ուներ 14459 բնակիչ, որից հայեր՝ 7890, քրդեր՝ 5550, գնչուներ՝ 600, թուրքեր՝ 176, եզիդի քրդեր՝ 175, հրեաներ՝ 68: 1909 թվականին հայերի թիվը նվազելով հասել էր 5222 մարդու։

Պատմություն խմբագրել

Գավառակի հայությունը զանգվածաբար կոտորվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու փայտամշակությունն էր։ Մշակելի հողերի սահմանափակության պատճառով հացահատիկի ցանքսերը քիչ էին։ Ոմանք էլ նաև զբաղվում էին փայտահայտությամբ և փայտածուխի վաճառքով։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գավառակում կան պղնձի, երկաթի, կապարի, արծաթի և ոսկու պաշարներ, որոնց մի մասը արդյունահանվել է դեռևս հին ժամանակներում։

Վարչական բաժանում խմբագրել

Ըստ Վ. Քիների 1890-ական թվականներին ուներ 79 բնակավայր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 50

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն