Կարկաս (ֆր.՝ carcasse, իտալ.՝ carcassa) տեխնիկայում, որևէ շինվածքի, կոնստրուկտիվ տարրի, շենքի կամ կառույցի կմախք, որը կազմված է իրար միացված առանձին ձողերից։ Պատրաստվում է փայտից, մետաղից, երկաթբետոնից։ Կարկասով է որոշվում շինվածքի կամ կառույցի ամրությունը, կայունությունը, երկարակեցությունը։ Ժամանակակից շինարարության մեջ հիմնականում կիրառվում են հավաքովի կարկասներ։

Կարկաս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 327