Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեղբոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարլ Սեղբոսյան (հունիսի 17, 1928(1928-06-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2009(2009-10-12)), գիտնական, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Կարլ Սեղբոսյան
Ծնվել էհունիսի 17, 1928(1928-06-17)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 12, 2009(2009-10-12) (81 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1953)

Կենսագրություն խմբագրել

Կարլ Սեղբոսյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 17-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի), մտավորականի ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբան-ազգագրագետի որակավորում։ Համալսարանն ավարտելուց հետո «Լույս» հրատարակչությունում աշխատել է խմբագիր և թարգմանիչ։ 1960 թվականից աշխատել է ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական գիտական և հասարակական միջոցառումների, քննարկումների, բանավեճերի։

Կարլ Սեղբոսյանն արհեստագործական մշակույթի տարբեր ճյուղերի վերաբերյալ կատարել է շատ այլ հետազոտություններ։ Երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում և ղեկավարել ավարտական բազմաթիվ աշխատանքներ։

1971–1973 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի քարտուղար, իսկ 1977–1979 թվականներին եղել է ԳԱ արհմիութենական միացյալ կոմիտեի նախագահ։ Եղել է նաև շիրակցիների հայրենակցական միության անդամ։

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։ Գրանցել ու սերունդներին է փոխանցել XIX դարի երկրորդ և XX դարի առաջին կեսերն ընդգրկող ժամանակահատվածի եզակի նյութեր, որոնք ներկայացնում էին Ալեքսանդրապոլ-Լենինականի ավանդական հասարակական կենցաղն ու, մասնավորապես, արհեստագործությունը։ 1969 թվականին Կարլ Սեղբոսյանը պաշտպանել է «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում» թեկնածուական ատենախոսությունը, որը 1974 թվականին հրատարակվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» ժողովածուի վեցերորդ պրակում։

Աղբյուրներ խմբագրել

Աղասի Թադևոսյան «Կարլ Վարդանի Սեղբոսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 312-313