Կարլ Ֆրանցևիչ Ռուլիե (ապրիլի 8 (20), 1814[1], 1814[2][3][4][…] կամ ապրիլի 20, 1814(1814-04-20)[1], Նիժնի Նովգորոդ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն[5] - ապրիլի 10 (22), 1858[1], 1858[2][3][4][…] կամ ապրիլի 22, 1858(1858-04-22)[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[5]), ռուս բնախույզ, կենսաբան էվոլյուցիոնիստ։ Ավարտել է բժշկավիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքը (1833)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1840-ից)։ Սկզբնական շրջանում զբաղվել է Մերձմոսկովյան ավազանի երկրաբանական և հնէաբանական ուսումնասիրությամբ։ Ապացուցել է կենդանի ձևերի էվոլյուցիայի պատճառական կախվածությունը միջավայրի պայմանների փոփոխությունից։ Մինչև Չ․ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքի երևան գալը, Ռուլիեն ցույց է տվել (1852), որ կենդանիների նոր ցեղերի ստացման և կլիմայավարժեցման փորձը խիստ կարևոր է բնական պայմաններում ընթացող էվոլյուցիայի պրոցեսը հասկանալու համար։ Նա գտնում էր, որ ժառանգականությունը որոշվում է պատմականորեն առաջացած պայմաններով, իսկ փոփոխականությունը օրգանիզմի հարմարվածության պրոցեսն է գոյության պայմաններին։ Հանդես է եկել մետաֆիզիկական հայացքների դեմ, հերքել տեսակների անփոփոխության ուսմունքը, ստեղծել կենդանաբան-էվոլյուցիոնիստների գիտական դպրոց։

Կարլ Ռուլիե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8 (20), 1814[1], 1814[2][3][4][…] կամ ապրիլի 20, 1814(1814-04-20)[1]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն[5]
Մահացել էապրիլի 10 (22), 1858[1], 1858[2][3][4][…] կամ ապրիլի 22, 1858(1858-04-22)[1]
Մահվան վայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի բժշկական-վիրաբուժական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհնէաբան, կենդանաբան, համալսարանի դասախոս, բնագետ, բժիշկ և բուսաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան[6]
ԱնդամությունMoscow Society of Naturalists?[6]
 Charles Roulier Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռուլիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 15