Կարլ Ալնոր (գերմ.՝ Karl Alnor, փետրվարի 7, 1891(1891-02-07)[1], Քիլ, Գերմանիա[1] - հունիսի 8, 1940(1940-06-08)[1], Ֆրանսիա), պատմության գերմանացի մանկավարժ, մանկավարժական կրթության նացիստական քոլեջի պրոֆեսոր Քիլում, ՆՍԳԲԿ և Գրոհային ջոկատների անդամ (1933 թվականից)։

Կարլ Ալնոր
գերմ.՝ Karl Alnor
Ծնվել էփետրվարի 7, 1891(1891-02-07)[1]
Քիլ, Գերմանիա[1]
Մահացել էհունիսի 8, 1940(1940-06-08)[1] (49 տարեկան)
Ֆրանսիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և դպրոցի դասատու
ԱնդամակցությունՍԱ
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Գեբիտկոմիսար Վալտեր Ալնորի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Ալնորը ծնվել է 1891 թվականի փետրվարի 7-ին Քիլում, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը («Gaarden» շրջանի), դրանից հետո սովորել է Քիլի համալսարանում, որտեղ 1914 թվականին պաշտպանել է Ֆլենսբուրգի պատմության վերաբերյալ ատենախոսություն և դարձել պատմական գիտությունների թեկնածու։ 1914 թվականի օգոստոսի 4-ին նա կամավոր մեկնել է Առաջին համաշխարհային պատերազմի ճակատ՝ լեյտենանտի կոչումով, 1914 թվականի հոկտեմբերին Արևմտյան Ֆլանդրիայի Լանգեմարկայի շրջանում մղված մարտում ծանր վիրավորվել էր։

Կարլ Ալնորը ավարտել է իր ստաժավորումը Քիլում 1919 թվականին և դարձել դասախոս՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 1933 թվականը։ Այդ ընթացքում նա մոտ է եղել «Volks- und Kulturbodenforschung» էթնոկենտրոն խմբին, որը զբաղվում էր աշխարհաքաղաքական խնդիրների և սոցիալական քաղաքականության հարցերի ուսումնասիրությամբ։ Նրան հատկապես հետաքրքրում էին սահմանային հարցերն ու Հյուսիսային Շլեզվիգում ազգային փոքրամասնությունների վերաբերող հարցերը։ 1933 թվականի հուլիսին Ալնորը դարձել է գերմանական պատմության, պատմության դասավանդման մեթոդաբանության և սահմանների ուսումնասիրման պրոֆեսոր (Professor für Deutsche Geschichte, Methodik des Geschichtsunterrichts und Grenzlandkunde) Քիլի մանկավարժական համալսարանում։

1933 թվականին Ալնորը միացել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությանը և Գրոհային ջոկատներին, ապա դարձել է ուսուցիչների ազգային-սոցիալիստական միության անդամ։ 1933 թվականի նոյեմբերի 11-ին եղել է գերմանական համալսարանների և բուհերի ավելի քան 900 գիտնականների և դասախոսների թվում, որոնք ստորագրել են «պրոֆեսորների հայտարարությունը Ադոլֆ Հիտլերին և նացիոնալ-սոցիալիստական պետությանը աջակցելու մասին»։ Ալնորը աշխատել է «Ազգային-Սոցիալիստական կրթական գաղափարը դպրոցական կրթության մեջ» գրքի վրա (Die nationalsozialistische Erziehungsidee im Schulunterricht) և գրել է պատմության դասերի մասին երկու հատոր, ինչպես նաև մշակել է ուսումնական պլան տարրական դպրոցներում պատմության դասերի համար։ Հավանաբար, նրա ծրագիրը համալսարանում կյանքի է կոչվել 1937 թվականին։ Իր հայեցակարգի շրջանակներում Ալնորը գերմանական պատմությունը բաժանել է նոր փուլերի՝ դրանց տալով այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են՝ «Արյուն և հող», «Ռասա, տարածություն, ռեյխ» և այլն։ 1937 թվականից Ալնորը, Կարլ Մորից Ալեքսանդր Էդելմանի (1891-1973) հետ համատեղ խմբագրել է «Vergangenheit und Gegenwart» («Անցյալ և Ներկա») պատմա-դիդակտիկ ամսագիրը։

Որպես պահեստային սպա՝ Ալնորը Երկրորդ աշխարհամարտի սկզբում եղել է 1940 թվականի ֆրանսիական արշավի մասնակից։ Մահացել է հունիսի 8-ին Ֆրանսիայում։

Աշխատանքներ

խմբագրել

Գերմանիայի օկուպացիայի սովետական գոտում պատերազմից հետո Ալնորի երեք աշխատանքներ՝ «Համեմատական պատմական տվյալներ վերջին 50 տարվա ընթացքում ազգային պատմության դասերի համար» (1934 թվական), «Պատմության դասեր» (1935 թվական) և «Շլեզվիգ-Գոլշտեյնի ժառանգությունը և առաքելությունը» (1937 թվական), ընդգրկվել են «Առգրավված գրականության ցուցակում»․

  • Johannes Schmidt-Wodder / Alnor, Karl. — Neumünster i. Holstein : K. Wachholtz, 1929.
  • Das Minderheitenproblem im Unterricht / Alnor, Karl. — Kiel : W. G. Mühlau, 1928.
  • Vergleichende Geschichtszahlen der letzten 50 Jahre für den völkischen Geschichtsunterricht (Zickfeldt, Osterwieck 1934).
  • Geschichtsunterricht (Zickfeldt, Osterwieck 1935).
  • Schleswig-Holsteins Erbe und Sendung (Runge, Berlin 1937).

Ընտանիք

խմբագրել

Կարլ Ալնորի կրտսեր եղբայրը՝ Վալտեր Ալնորը (1892-1972 թվականներ), եղել է Շլեզվիգ-Գոլշտեյնի տարածաշրջանի շրջանային ադմինիստրատոր (լանդրատի անդամ), ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև գեբիտկոմիսար «Օսթլանդ» Ռեյխսկոմիսարիատում (Լիեպայա, Լատվիա)՝ 1941-1943 թվականներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #116288221 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. CONOR.Sl

Գրականություն

խմբագրել
  • Manfred Jessen-Klingenberg: Karl Alnor (1891—1940). Ein Kieler Geschichtsdidaktiker im Dritten Reich. In: Karl Heinrich Pohl (Hrsg.): Die Pädagogische Hochschule Kiel im Dritten Reich (= Sonderveröffentlichungen der Gesellschaft für Kieler Stadtgeschichte. Nr.36). Verlag für Regionalgeschichte, Bielefeld 2001, ISBN 3-89534-377-3, S. 98—121.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Dr. Walter C. A. Alnor». Vimu – das virtuelle Museum. Արխիվացված է օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.