Կարլեն Մատինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մատինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարլեն Ռաֆայելի Մատինյան(սեպտեմբերի 6, 1956, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կարլեն Մատինյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրականագետ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1981) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԿարլեն Մատինյանը խնվել է 1956 թվականի սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում։ 1973 թվականին ավարտել է Երևանի թիվ 25 միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուներ և գրականություն բաժինը (գերմաներեն)։ 1981 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի ասիստենտ։ 1981-1986 թվականներին եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականությունների ամբիոնի ստաժոր-հետազոտող, ապա ասպիրանտ։ Եղել է ասպիրանտական խորհրդի նախագահ։ 1983-1986 թվականներին զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի կուսկոմիտեին կից «Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության» բաժինը։ 2000-2001 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի դոկտորանտ[1][2][3]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2011 թվականից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության» ամբիոնի պրոֆեսոր,
- 2005-2008թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր,
- 1990-2004թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ,
- 1997-2001թթ. Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի տնօրեն։ Օտար լեզուների թեքումով «Մակսեդան» միջնակարգ դպրոցի համահիմնադիր,
- 1987-1990թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի ասիստենտ։
Գիտական աստիճան, կոչում
խմբագրելԲանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոկտորոկան թեմա՝ «20-րդ դարի երկրորդ կեսի ավստրիական դրամատուրգիան», 2002թ., Երևանի պետական համալսարան Թեկնածուական թեմա՝ «Գերմանական ռոմանտիզմի կատակերգությունը», 1986թ., Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան։
Մասնագիտական անդամակցություն և գիտակրթական գործունեություն
խմբագրել- 2011-2018թթ. Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ՀՀ Գիտությունների ազգայի ակադեմիայի Գրականության ինստիտուտում գործող՝ գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի (Արտասահմանյան գրականություն) անդամ[4]։
- 2018 թվականից Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԵՊՀ-ում գործող՝ Արտասահմանյան գրականության 066 խորհրդի անդամ։
- 2004-2008 թվականներին եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ։
- ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից գիտակրթական փորձի փոխանակման ծրագրերով գործուղվել է Ճապոնիա (2005, հոկտեմբեր), Հնդկաստան (2005, դեկտեմբեր)։
- Ավստրիական Գրական Ընկերության հրավերով երկու անգամ եղել է Ավստրիայում, համագործակցել գրողների, գրականագետների հետ, մասնակցել գրականության խնդիրներին նվիրված հեռուստահաղորդումներին։
- Ակադեմիական փոխանակումների ծրագրով բազմիցս եղել է Գերմանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում։
- Հայ-գերմանական գրական կապերի խորհրդի անդամ է։ Գիտական զեկույցներով հանդես է եկել Մարտին-Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի և Հայդելբերգի համալսարաններում։
- Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած մի շարք միջազգային գիտաժողովներին։
- Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանվել են 16 թեկնածուական ատենախոսություններ։
- 2016 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Պարգևներ
խմբագրել- Ավստրիայի Գրական Ընկերության մրցանակ (1997),
- Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակ (2021)[5]։
Աշխատություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Համաշխարհային գրականություն, դասագիրք, Երևան, Լույս հրատարակչություն, 1995։
- 20-րդ դարի երկրորդ կեսի ավստրիական դրամատուրգիան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Գերմաներեն-հայերեն
խմբագրել- Թ. Բերնհարդ։ Հատվածներ պիեսներից. 20-րդ դարի ավստրիական դրամատուրգիան․- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2002
- Գ. Գրաս։ «Թիթեղյա թմբուկը»․- Երևան։ Նաիրի, 2002. /Երկրորդ վերանայված հրատարակությունը՝ 2014, Անտարես/
- Պ. Հանդկե։ «Դարպասապահի վախը 11-մետրանոցից»․- Երևան։ Նաիրի հրատարակչություն, 2005 /Երկրորդ վերանայված հրատարակությունը՝ 2020, Անտարես/
- Ռ. Վելշ։ «Կարմրագանգ վհուկը»․- Երևան։ Գասպրինտ հրատարակչություն, 2007
- Ց. Դրվենքար։ «Լուսնի հակառակ կողմը»․- Երևան։ Գրասպրինտ, 2007
- Յ. Ռիխթեր։ «Փոխարինողը»․- Երևան։ Գասպրինտ, 2007
- Փ. Մաար։ «Մեկ օր կոմանդոր Վալթերի կյանքից»․- Երևան։ Գասպրինտ, 2007
- Սաքսոն-Անհալտյան պոեզիա։ «Վերջապես անցան սառը օրերը»․- Երևան։ Ապոլոն, 2012
- Պ. Զյուսքինդ։ «Օծանելիք»․- Երևան։ Անտարես, 2013
- Գ. Մեյրինք։ «Սարաևոյի պաշարումը», Ավստրիական արձակ ժողովածուում․- Երևան։ Անտարես, 2014
- Է. Ելինեկ։ «Դաշնակահարուհին»․- Երևան։ Անտարես, 2014
- Պ. Հանդկե։ «Դանդաղ վերադարձ տուն»․- Երևան։ Անտարես, 2015
- Մ. Թայզեն։ «Ապակյա Արամը»․- Երևան։ ԻԲԻ-Արմենիա, 2015
- Հ. ֆոն Դոդերեր։ «Երկու սուտ»․- Երևան։ «Արտ.Գրականություն», N2, 2015
- Օ. Յելինեկ։ «Իննի մայրը», «Արտ.Գրականություն», N2․- Երևան։ Արտասահմանյան գրականություն հրատ., 2016
- Լ. Զայլեր։ «Կրուզո»․- Երևան։ Անտարես, 2017
- Մ. Ֆրիշ։ «Հոմո Ֆաբեր»․- Երևան։ Անտարես, 2017
- Մ. Ֆրիշ։ «Կապտամորուսը»․- Երևան։ Անտարես, 2018
- Մ. Ֆրիշ։ «Մոնթոկ»․- Երևան։ Անտարես, 2018
- Մ. Ֆրիշ։ «Ենթադրենք անունս Գանթենբայն է»․- Երևան։ Անտարես, 2020
- Պ. Հանդկե։ «Դոն Ժուան»․- Երևան։ Անտարես, 2020
- Պ. Հանդկե։ «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ»․- Երևան։ Անտարես, 2020
- Ռոբերտ Մենասե։ «Մայրաքաղաք»․- Երևան։ Անտարես, 2020
- Ֆրանց Կաֆկա, «Ամերիկա»։ Հատոր 2․- Երևան։ Անտարես, 2020
- Յ.Վ. Գյոթե։ «Ճանապարհորդություն Իտալիա»․- Երևան։ Անտարես, 2021
- Ֆրանց Կաֆկա։ Հ.5., «Նամակները»․- Երևան։ Անտարես, 2022
- Հայնրիխ Բյոլ։ «Հոգատարության կապանքներում»․- Երևան։ Անտարես, 2021
- Պ.Հանդկե։ «Երկրորդ սուրը»․- Երևան։ Անտարես, 2022
- Պ.Հանդկե։ «Մեծ անկումը»․- Երևան։ Անտարես, 2022
- Տ.Պ. Տրայան։ Շրջանցիկ ճանապարհ, (համատեղ Է.Միլիտոնյանի հետ)․- Երևան։ Վան Արյան, 2023
Հայերեն-գերմաներեն
խմբագրել- Դանիել Վարուժան։ Բանաստեղծություններ, «Մի բուռ մոխիր» ժողովածու․- Օշերսլեբեն։ Ցիտեն հրատարակչություն, 2015
- Հողը կը խօսի, Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններից.- Երևան։ ԱՍՎ հրատ․, 2015
- Հայ-գերմանական (Սաքսոն-անհալտյան) ՕԴԱ գերմանական գրական ամսագրում՝ հայ հեղինակների գործերից, Մակդեբուրգ, №3, 2014
Հրապարակախոսական գործերի թարգմանություն
խմբագրել- Ստեղծագործել ի հեճուկս գաղափարախոսության, հրապարակախոսական զեկույցներ․- Երևան։ Ասողիկ հրատ., 2022
- Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարի, հրապարակախոսական զեկույցներ․- Երևան։ Զանգակ, 2022
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Վերնատուն»․ Թարգմանելը «հաճելի տանջանք» է 06․05․2020» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ««Նոր գիրք»-27/21. Բանաստեղծություններ, մայրաքաղաք, արջ․․․». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Գրականագետ, թարգմանիչ Կարլեն Մատինյանը՝ թարգմանության նրբությունների մասին».
- ↑ «Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտե». bok.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները». www.newsinfo.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)