Կարլեն Աբգարյան (մաթեմատիկոս)

հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ

Կարլեն Արամի Աբգարյան (սեպտեմբերի 4, 1928(1928-09-04), Ամասիա, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 1995(1995-02-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։

Կարլեն Աբգարյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1928(1928-09-04)
Ամասիա, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 1995(1995-02-04) (66 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ (1952) և Մոսկվայի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում[1]։

ԸնտանիքԽմբագրել

  • Դուստր՝ Կարինե Աբգարյան, Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի դոցենտ[2]
  • Որդի՝ Վարդան Աբգարյան (1958), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1980), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի գիտաշխատող[3]
  • Որդի՝ Արամ Աբգարյան (1955), ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1978)[4]

ԵրկերԽմբագրել

  • Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969
  • Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.
  • Опыт моделирования уровня эстетической культуры студентов - 82 с ил. 22 см, М. Изд-во Моск. ун-та, 1979.
  • Введение в теорию устойчивости движения на конечном интервале времени - М : Наука, 1992.
  • Матричное исчисление с приложениями в теории динамических систем - М.: Вуз. книга, 2004. - 543 с.

ԱղբյուրներԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 10 
  2. Абгарян Каринэ Карленовна на сайте МАИ
  3. Абгарян Вартан Карленович Archived 2014-07-31 at the Wayback Machine. на сайте МАИ
  4. Абгарян Арам Карленович на сайте АИН
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19