Կարին Էլիզաբեթ Դվայեր (անգլ.՝ Karyn Elizabeth Dwyer, մարտի 22, 1975(1975-03-22)[1], Corner Brook, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2] - սեպտեմբերի 25, 2018(2018-09-25)[2][1], Տորոնտո, Կանադա[2][3][4][5]), կանադացի դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, մոնտաժոր և կինոօպերատոր։

Կարին Դվայեր
անգլ.՝ Karyn Dwyer
Ծնվել էմարտի 22, 1975(1975-03-22)[1]
ԾննդավայրCorner Brook, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2]
Մահացել էսեպտեմբերի 25, 2018(2018-09-25)[2][1] (43 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԿարլտոնի համալսարան և George Brown Theatre School?[2]
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Կարին Էլիզաբեթ Դվայերը ծնվել է 1975 թվականի մարտի 22-ին Քորներ Բրուքում (Նյուֆաունդլենդի և Լաբրադորի, Կանադայի նահանգ)՝ Դոնալդի (1944-1982 թվականներ, մահացել է քաղցկեղից) և Էլիզաբեթ Դվայերի ընտանիքում՝ դառնալով ընտանիքի հինգ երեխաներից ավագը։ Նա ունեցել է չորս կրտսեր եղբայր և քույր, այդ թվում՝ Բրեդը, Բարրին և Պոլը, որոնցից մեկը մահացել է 1999 թվականին։

Դվայերը դերասանական կրթություն է ստացել երիտասարդական թատրոնում։ Նա բեմ է բարձրացել 10 տարեկան հասակում արվեստների և մշակույթի կենտրոնում՝ խաղալով Նյուֆաունդլենդի և Լաբրադորի թատրոնի «Ալիսը Հրաշքների աշխարհում» բեմադրության գլխավոր դերում, այնուհետև շարունակել է խաղալ բեմի վրա՝ ելույթ ունենալով Նյուֆաունդլենդի և Լաբրադորի տարբեր թատրոններում։ Նա նաև ելույթ է ունեցել դպրոցական բեմադրություններում, ստացել է դերասանության, հանրային խոսքի, երգեցողության և գործիքային ներկայացման համար մրցանակներ և գրել է դպրոցական թերթի համար։ Նա տեղափոխվել է Տորոնտո, որպեսզի սովորի Ջորջ Բրաունի թատերական դպրոցում։ Դվայերը մեկ տարի հաճախել է թատերական դպրոց, իսկ հետո սկսել է սովորել Տորոնտոյի Դեյվիդ Ռոտենբերգի կամերային դերասանական դասարանում, իսկ հետո Մեյսեր Ջոն Ռիվենի մոտ։

1993 թվականից սկսած՝ Դվայերն կինոյում և հեռուստատեսությունում խաղացել է ավելի քան 50 դեր և զբաղվել է հնչյունավորմամբ։ Նրա խաղացած առավել հայտնի դերերից է 1999 թվականի «Ավելի լավ, քան շոկոլադը» ֆիլմի Մեգի դերը։ Դարձել է նաև հեռուստասերիալների և կարճամետաժ ֆիլմերի մի քանի էպիզոդների պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր և մոնտաժոր։

43-ամյա Դվայերն ինքնասպան է եղել 2018 թվականի սեպտեմբերի 25-ին Տորոնտոյում[6]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Լրագրողը The Paperboy Բրենդա
1995-1996 ս Ուղիղ դեպի հարավ Due South Մերի Էնն/Տիֆֆանի
1996 ս Ճանապարհ դեպի Էյվոնլի Road to Avonlea Լորա
1996-1998 ս Psi Factor Psi Factor Քարտուղար / Քարեն Ռասել
1999 ֆ Ավելի լավ, քան շոկոլադը Better Than Chocolate Մեգգի
2000 Սեյլոր Մուն Sailor Moon Բեսուբեսու

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://popgoesthenews.com/2018/09/26/better-than-chocolate-star-karyn-dwyer-dies-at-43/
  3. «Karyn Dwyer». Listal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  4. «Karyn Dwyer». Behind The Voice Actors. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  5. «'Better Than Chocolate' star Karyn Dwyer dies at 43» (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Karyn Dwyer, our costar from Better Than Chocolate had decided to end her journey here