Կարինյանոյի թատրոն[1] (իտալ.՝ Teatro Carignano, Torino, ամբողջական անուն՝ իտալ.՝ Teatro dei Principi di Carignano), թատրոն Պիեմոնտի մարզի իտալական Թուրին քաղաքում, Կարինյանոյի արքայազնների կողմից 17-րդ դարի վերջին հիմնադրված տեղական ազնվականության համար։ Առաջին ոչ մեծ փայտե շենքը ոչնչացվել է 1786 թվականին հրդեհի պատճառով, սակայն վերականգնվել է մի քանի ամիս անց։ 2007 թվականի գարնանը ժամանակակից շենքում սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին։ Վերականգնվել են բնօրինակ մուտքերը և նկուղները։

Կարինյանոյի թատրոն
իտալ.՝ Teatro Carignano
իտալ.՝ Teatro dei Principi di Carignano
Տեսակօպերային թատրոն
ԵրկիրԻտալիա Իտալիա
Գտնվելու վայրըԻտալիա Թուրին, Իտալիա
Հիմնադրման ամսաթիվ1753
ՃարտարապետԲենեդետո Ալֆիերի
Կայքteatrostabiletorino.it
 Teatro Carignano (Turin) Վիքիպահեստում

Պատմություն և նկարագրում խմբագրել

Կարինյանոյի թատրոնը կառուցվել է Կարինյանոյի արքայազների հրամանով 17-րդ դարի վերջին տեղական ազնվականության համար։ Այն ժամանակ դա մի փոքր փայտե շենք էր, որը հատուկ նախատեսված էր ներկայացումների համար, որոնց ներկա էին ազնվական ընտանիքները։ 1719 թվականին այստեղ տեղի է ունեցել «Il carceriere di se stesso» ներկայացման, իսկ 1720 թվականին՝ Ջուզեպպե Բոնիվենտի «Venceslao» օպերայի (1670-1727) համաշխարհային պրեմիերան։ 1752 թվականին վերանորոգման կարիք ունեցող շենքը վերակառուցվել է քարից՝ ճարտարապետ Բենեդետտո Ալֆիերիի նախագծով (1699-1767)։ 1786 թվականին շենքը ոչնչացվել է հրդեհով, սակայն վերականգնվել է արդեն մի քանի ամիս անց։

1814 թվականին Կարինյանոյի թատրոնում տեղի է ունեցել Պյետրո Ջեներալիի «Il servo padrone» օպերայի համաշխարհային պրեմիերան, իսկ 1820-ին՝ Ջովաննի Պաչինիի «La schiava in Bagdad»-ը։ 1935 թվականին թատրոնը մասամբ վերակառուցվել է Via Roma փողոցի վերակառուցման հետ կապված, 1977 թվականից այն ղեկավարվում է «Teatro Stabile di Torino» (TST) հիմնադրամի կողմից։ Թատրոնը գտնվում է Կարինյանոյի հրապարակում՝ համանուն պալատի դիմաց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Алексей Громов (2015 թ․ հուլիսի 29). «Фестиваль «The Children's World»: культурная программа Санкт-Петербурга в Турине». nevnov.ru (ռուսերեն). Невские Новости. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Teatro Carignano». museotorino.it (իտալերեն). Archivio Storico della Città di Torino. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինյանոյի թատրոն» հոդվածին։