Կարինե Իսմայիլի Սիրադեղյան (մայիսի 22, 1970(1970-05-22), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, երաժիշտ, գրքերի ձևավորող, ճարտարագետ և դասախոս[1][2]։ Կվինտա գրական նոր ժանրի հիմնադիր։

Կարինե Սիրադեղյան
Ծնվել էմայիսի 22, 1970(1970-05-22) (54 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունԹԿՍԻրադեղյան
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
ԺանրերՉափածո և արձակ
Ուշագրավ աշխատանքներԿվինտա
ԱշխատավայրՎանաձորի պետական համալսարան
ԶավակներԷդուարդ Հակոբյան
ԱզգականներՎանո Սիրադեղյան

2003 թվականից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) Վանաձորի մասնաճյուղի անդամ[3], 2014 թվականից նախագահի տեղակալ[4][5]։

2011 թվականին լույս է տեսել Կարինե Սիրադեղյանի «Ժամանակից պոկված ակնթարթներ» բանաստեղծությունների ժողովածուն՝ իր գեղանկարների ձևավորմամբ։

2023 թվականին լույս է տեսել նրա «Ապրիր ծափերում» կվինտաներ գիրքը[6]։

Կենսագրություն

խմբագրել

Կարինե Սիրադեղյանը ծնվել է Լոռու մարզի Կիրովական՝ այժմ Վանաձոր քաղաքում։ Սովորել է թիվ 3 միջնակարգ դպրոցում[7]։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» մասնագիտությունը՝ գերազանցությամբ։ Երաժշտական կրթություն է ստացել Վանաձորի Շարա Տալյանի անվանի թիվ 2 երաժշտական դպրոցում՝ քանոն մասնագիտությամբ։

1998 թվականից մինչ այժմ դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում՝ Ինֆորմատիկա, Համակարգչային գրաֆիկա, Կիրառական տեղեկատվական տեխնոլոգիաները ըստ ոլորտի, Համակարգչային լեզուներ, ԷՀՄ ճարտարապետություն, Տվյալների հենքեր, Կիրառական խնդիրների լուծումը համակարգչով, Տնտեսամաթեմատիկական մոդելավորում[1]։ Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում իրականացրել է ՎՊՀ-ում հիմնադրվող ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոնի (Smart Cafe) հանրային հաղորդակցմանը և ինքնարտահայտման հմտություններին նվիրված ամփոփ դասընթացներ՝ երեք փուլով[8]։ ՎՊՀ-ին զուգահեռ դասավանդել է նաև Վանաձորի թիվ 4 դպրոցում, Վանաձորի պետական համալսարանի քոլեջում, Վանաձորի պետական բժշկական քոլեջում։

Կազմակերպել է Կերպարվեստի բաժնի ուսանողների աշխատանքների «Համակարգչային գրաֆիկա» ցուցահանդեսներ՝ «1988թ. երկրաշարժ», «Հայկական գարուն…», «Աշուն» թեմաներով։

Հրապարակումներ

խմբագրել
  • 2001 թվական՝ Բանաստեղծություններ «Ապագա մանկավարժ»[9],
  • 2002 թվական՝ «Անհրաժեշտ է իմանալ» կարծիք, «Սպեղանի» Վանաձորի պետական բժշկական քոլեջի ամսագիր,
  • 2003 թվական՝ «Համակարգչային օպերատորային գործի հիմունքներ» առարկայի ուսումնամեթոդական ուղեցույց
  • Գիտական և գիտամեթոդական թվով 24-ից ավելի հոդվածներ՝ 10-ը հանրապետական միջազգային գիտաժողովների մասնակցությամբ,
  • Գենդերային հիմնահարցերին վերաբերող 4 հոդված,
  • 2009 թվական՝ Բանաստեղծություններ «Ապագա մանկավարժ»,
  • 2003 թվական՝ Քառյակներ «Ապագա մանկավարժ»,
  • 2005 թվական՝ Խաղիկներ «Ապագա մանկավարժ»,
  • 2011 թվական՝ «Ժամանակից պոկված ակնթարթներ» բանաստեղծությունների ժողովածու,
  • 2019 թվական՝ «Խաչմերուկ կամ դրվագ Թագուհու կյանքից» պատմվածք[10],
  • 2021 թվական՝ «Կյանքի այլ համակարգում» պատմվածք,
  • 2023 թվական՝ «Երկունք» ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի պարբերաթերթ,

Կարծիք

խմբագրել
  Կարինե Իսմայիլի Սիրադեղյան
Ստեղծագործում է թե՛ չափածո, թե՛ արձակ։ Դժվար է ասել՝ որն է առավել հաջողվում, քանի որ երկու դեպքում էլ գործ ունենք գրողական այնպիսի անկեղծ ու բնական վիճակների, ապրումների այնպիսի մաքրության հետ, որ ձևը դառնում է անկարևոր։ Կարինեի գրչին հատուկ բնականությունը լավագույնս արտահայտված է նաև, ստորև ներկայացված պատումում, որ ոչ միայն գրողի, այլև զավակի ու դստեր անսահման նվիրումի տուրք է առ ծնող և հայր[11]։
- Գրականագետ՝ Լևոն Սարգսյան[12]
 

Պարգևներ

խմբագրել
  • ՎՊՄԻ հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ինստիտուտի 40-ամյա տարելիցի անցկացման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար
  • Ծննդյան 40-ամյակի կապակցությամբ և Երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար։
  • Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 15-ամյակի առթիվ և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացին ակտիվ մասնակցության համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Կարինե Սիրադեղյան կենսագրություն» (PDF).
  2. «Կյանքի այլ համակարգում». Երկունք: 2. 2021 թվական հուլիս.
  3. Կանանց քաղաքական մասնակցություն (2019 թվական). Նոր հնարավորություններ և մարտահրավերներ. էջ 72.
  4. Համալասարանական կրթությամբ կանայք, Համար 37 (2009 թվական,). Ասոցիացիայի մասնաճյուղերի գործունեությունը Լոռու մարզում. էջեր 32–33.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Համալասարանական կրթությամբ կանայք, Համար 34 (2011 թվական, հունվար). Ասոցիացիայի մասնաճյուղերի գործունեությունը Լոռու մարզում. էջ 46.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Կ, Սիրադեղյան. «Կվինտաներ». Երկունք: 2–3.
  7. Սիրադեղյան, Կ (2011 թվական). Ժամանակակից պոկված ակնթարթներ. էջեր 1–2.
  8. «Ուսումնական այց Ռումինիա՝ Թատրոնի և կինոյի ազգային համալսարան — vsu». Վերցված է 2024 թ․ հունիսի 21-ին.
  9. Ապագա մանկավարժ (2001 թվական). Ստեղծագործում են ՎՊՄԻ դասախոսները. Թիվ 4, 29 պարբերաթերթ. էջ 3.
  10. Հայոց գրադարան (2019 թվական). «Խաչմերուկ կամ դրվագ Թագուհու կյանքից». Մաշտոց, գիրք 80. էջեր Մ-Ն.
  11. Հայոց գրադարան (2019 թվական). «Խաչմերուկ կամ դրվագ Թագուհու կյանքից». Մաշտոց, գիրք 80. էջեր Մ.
  12. https://granish.org/authors/sargsyan-levon/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2sRA3hx-sXrJ_k233cShTDyz0uUEr4h45AWVH-V4zA5oTkEmcvwHSvpG4_aem_N2sTkfpuYc149_Nq1Vhjxg

Արտաքին հղումներ

խմբագրել