Կվինտա (լատին․՝ quinta անվանումից) հնգատող, յուրաքանչյուր տողը՝ հնգավանկ), նոր ձևավորվող գրական ժանր, որը սկզբնավորել է Կարինե Իսմայիլի Սիրադեղյանը 2023 թվականին[1][2]։ Կվինտա գրական ժանրը իր կառուցվածքով ներկայացնում է քառակուսային մատրիցա' nxn, որտեղ n=5: Սյուներից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է մատրիցի համապատասխան տողի վանկը։

ԿինտաԳրականժանր
Կվինտայի օրինակ
Այն նման է առանձին «փոքր» բանաստեղծական ժանրերի։ Առկա են որոշ կառուց­վածքային ընդ­հան­րություն­ներ՝ դրույթ-պերիպե­տիա-ընդհան­րացում՝ սո­վո­­­րաբար մի քիչ անսպասելի, սակայն դեռ չկա այս նոր ձևավորվող ժանրի լիարժեք իրա­ցումը։ Գրականության պատմությունը ար­ձա­­­­նա­­­գրել է գրական ամենատարբեր ժանրերի ծնունդը, զարգացումը, փոփո­խությունների ընթացքը, երբեմն նաև անհետացումը։ Ծագումնաբանորեն և սեռային պատկա­նե­լու­թյամբ սրանք տարբեր են։ Որոշ ժանրեր ավանդվել են դեռ անտիկ ժամանակներից, որոշները միջնադարի ծնունդ են, ինչպիսին են տրուբադուրների ձևավորած բալլադը, սիրվենտեսը, ալբան, այլ ժանրեր կամ տրուվերների ստեղծած շանսոն դե տուալը (ջուլհակի երգեր) կամ շանսոն դե կրուա­զա­դը (երգեր խաչակրաց արշա­վանքների մա­սին), առանձին ժանրեր դրսևորվել ու զարգացել են յուրահատուկ ազգային միջավայրում, ինչպիսին են ճապոնական հոքուներն ու թանկաները, հայկական հայ­րե­նը, և շատ քչերն են, որ անհատական-հեղի­նա­կա­յին ծագումնա­բանություն  են  փաստում. այդպիսին  է սոնետ-հնչյակը, որ ստեղծ­վել է 13-րդ դարի սիցիլիական բա­նաստեղծա­կան դպրոցի ներկա­յացու­ցիչ, իրավաբան-բանաստեղծ Ջակոպո դա Լեն­տի­նիի կողմից։
- բգթ, դոցենտ՝ Վալերի Փիլոյան[3]

Առաջին անգամ կվինտաները հրատարակվել և հանրությանն են ներկայացվել Կարինե Սիրադեղյանի «Ապրիր ծափերում» ժողովածուում, որտեղ կան 300-ից ավել կվինտաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինե Սիրադեղյանի բանաստեղծությունների Ապրիր ծափերում ժողովածուն». Երկունք. 2023 թ, սեպտեմբեր թիվ 9 (262).
  2. «Կարինե Սիրադեղյանի բանաստեղծությունների «Ապրիր ծափերում» ժողովածուն». Լոռու Մարզ. թիվ 63 (11765), էջ 3. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Սիրադեղյան, Կարինե (2023 թվական). Ապրիր ծափերում. Երևան: Վան Արյան. էջեր 3–4.

Արտաքին հղումներ խմբագրել