Կարինա Անդոլենկո

ռուս դերասանուհի

Կարինա Վյաչեսլավովնա Անդոլենկո (ռուս.՝ Кари́на Вячесла́вовна Андóленко, սեպտեմբերի 20, 1987(1987-09-20)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կարինա Անդոլենկո
ռուս.՝ Карина Вячеславовна Андоленко
Ծնվել էսեպտեմբերի 20, 1987(1987-09-20)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերթատրոն և Կինեմատոգրաֆիա
IMDbID 3744096

Կենսագրություն խմբագրել

Կարինա Անդոլենկոն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում, թատերական ընտանիքում։ Նրա տատն ու պապը եղել են խուլուհամր։ Վաղ տարիքից Կարինա Անդոլենկոն խաղացել է խուլուհամր մարդկանց համար նախատեսված ներկայացումներում, որ բեմադրվում էին Խուլուհամրերի մշակույթի տանը։ Տասներկու տարեկան հասակից Կարինա Անդոլենկոն հաճախել է թատերական ստուդիա, ավարտել է երաժշտական դպրոց, որտեղ սովորել է դաշնամուրի դասարանում։

2009 թվականին Կարինա Անդոլենկոն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Կոնստանտին Ռայկինի կուրս)[2]։

Իր առաջին թատերական դերը Կարինա Անդոլենկոն խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դիպլոմային աշխատանքում, որ եղել է «Վալենսիայի խենթերը» (ռուս.՝ «Валенсианские безумцы») ներկայացումը։ 2008 թվականին Կարինա Անդոլենկոն խաղացել է իր երկրորդ դիպլոմային դերը «Սատիրիկոն» թատրոնի բեմում՝ կատարելով Կրուգլովայի դերը «Ամեն օր բարեկենդան չի լինի» (ռուս.՝ «Не всё коту масленица») ներկայացման մեջ։ Կրթությունն ավարտելուց հետո Կարինա Անդոլենկոն Կոնստանտին Ռայկինի կողմից հրավիրվել է այդ թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը։

2008 թվականին Կարինա Անդոլենկոն, որ սովորում էր չորրորդ կուրսում, ստացել է իր առաջին գլխավոր դերը կինոյում՝ նկարահանվելով «Վարդեր Էլզայի համար» (ռուս.՝ «Розы для Эльзы») քրեական դրամայում։ Դրանից հետո նա սկսում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

2013 թվականին Կարինա Անդոլենկոն սկսել է աշխատել Մոսկվայի նահանգային թատրոնում, որ ղեկավարում է Սերգեյ Բեզռուկովը[3]։ Դերասանուհին խաղում է Ալեքսանդր Օստրովսկու քանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Нашла коса на камень» ներկայացման մեջ[4][5] և «Սիրանո դը Բերժերակ» ներկայացումում, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 28-ին։

Կարինա Անդոլենկոն ձախլիկ է։

Դերեր թատրոնում խմբագրել

«Սատիրիկոն» թատրոն
  • 2008 – «Ամեն օր բարեկենդան չի լինի», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Կոնստանտին Ռայկին) – Դարյա Կրուգլովա
Մոսկվայի նահանգային թատրոն
  • 2013 – «Нашла коса на камень», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Լիդիա Չեբոքսարովա
  • 2015 – «Սիրանո դը Բերժերակ», Էդմոն Ռոստան (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Ռոքսանա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Վարդեր Էլզայի համար Розы для Эльзы Տանյա Լեպյոշկինա (Էլզա)
2009 ֆ Արոսու վալս Рябиновый вальс Պոլինա
2009 ֆ Судьбы загадочное завтра Նաստյա
2010 ֆ Հարուստ Մաշան Богатая Маша Մաշա Կրասնովա
2010 ֆ Ուժեղ թույլ կին Сильная слабая женщина Լենա
2010 ֆ Քարավանների որսորդներ Охотники за караванами Աննա
2010 ֆ Որսի պատրանք Иллюзия охоты Օլգա Պոդոլսկայա
2010 ֆ Հետ դեպի ԽՍՀՄ Назад в СССР Նատաշա
2011 ֆ Համբույր պատի միջով Поцелуй сквозь стену Ալիսա Իգորևնա Պավլովսկայա
2011 ս Դեպքը եղել է Կուբանում Дело было на Кубани Տատյանա Չերկեսովա
2011 ֆ Ծարավ Жажда Աննա
2011 ֆ Ստորության թվաբանություն Арифметика подлости Մարինա Կազանցևա
2011 ֆ Ռեյդեր Рейдер Մաշա
2011 ֆ Հանելուկ Վերայի համար Загадка для Веры Վերա
2012 ֆ Միլիոնատեր Миллионер Լենա
2012 ս СОБР Յարոսլավա
2012 ֆ Իմ սիրելի հանճարը Мой любимый гений Նադյա
2012 ֆ Տերեփուկներ Վասիլիսայի համար Васильки для Василисы Վասիլիսա
2012 ս Վիշապի համախտանիշ Сидром дракона Լիդիա Սավչենկո (երիտ. տարիքում)
2012 ֆ Ամանորյա կին Новогодняя жена Դաշա
2012 ֆ Отдам котят в хорошие руки Կատյա
2012 ֆ Խավար թագավորություն Тёмное царство Նեգինա
2013 ս Վանգելիա Вангелия Օլգա
2013 ֆ Կրքեր ըստ Չապաևի Страсти по Чапаю Տատյանա Մալցևա
2013 ֆ Խոսիր ինձ հետ սիրո մասին Поговори со мною о любви Տանյա Պետրունինա
2013 ֆ Սպասել սիրուն Дождаться любви Ալինա
2013 ս Մոխիր Пепел Աննուշկա
2014 ս Թարգմանիչ Переводчик Դունյա
2014 ֆ Հայր Սոֆյայի համար Папа для Софии Վարվառա Կուլիկովա
2014 ֆ Քածերի պատերազմ Сучья война Լյուբա
2014 ֆ Неваляшка-2 Կատյա
2014 ֆ Երջանիկ կյանքի մոդել Модель счастливой жизни Իրինա
2015 ֆ Խորհրդավոր կիրք Таинственная страсть Տատյանա
2015 ֆ Չմտածված կյանք Непридуманная жизнь Կատյա Տրապեզնիկովա
2015 ս Գեղեցկության թագուհի Королева красоты Կատերինա Պանովա
2016 ֆ Քեզնից հետո После тебя
2016 ֆ Չինական Նոր տարի Китайский Новый год Սվետլանա
2017 ֆ Բժիշկ Աննա Доктор Анна Աննա Սավելևա

Մրցանակներ խմբագրել

  • 2010 – Կինոյի դերասանների «Созвездие» VIII միջազգային փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Արոսու վալս» (ռուս.՝ «Рябиновый вальс»), ռեժիսորներ՝ Ալյոնա Սեմյոնովա, Ալեքսանդր Սմիրնով),
  • 2012 – Մոսկվայի երիտասարդական կինոյի «Отражение» IV բաց փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Ստորության թվաբանություն» (ռուս.՝ «Арифметика подлости»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Լիսովեց)[6],
  • 2014 – Օմսկի նորամուտների «Движение» ազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Թարգմանիչ», ռեժիսոր՝ Անդրեյ Պրոշկին)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Карина Андоленко». Вокруг ТВ. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Актриса театра и кино Карина Андоленко». Русское радио. 10 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  4. ««Нашла коса на камень». Спектакль в постановке Сергея Безрукова». Телеканал «Культура». 22 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  5. «В Петербурге представили спектакль «Нашла коса на камень»». Piter.TV. 8 декабря 2014. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  6. «IV Московский Открытый Фестиваль молодёжного кино «Отражение»» (русский). Вокруг ТВ. 2012-11. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. ««Лучшая актриса» — Карина Андоленко, фильм «Арифметика подлости»»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. ««Без кожи» получил гран-при на кинофестивале «Движение»». Российская газета. 28.04.2014. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել